News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները փետրվարի 4-5-ը Մոսկվայում կքննարկեն այդ պետությունների պաշտպանության նախարարների հունիսյան հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության հաղորդագրությունում:

«Ռազմական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ մասնակից պետությունների, ՇՀԿ-ի անդամ պետությունների և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը վերաբերող հարցեր, որը նախատեսված է 2020-ի հունիս ամսին Մոսկվայում», - ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Իրենց մասնակցությունը [այս հանդիպմանը] հաստատել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները»,- հավելել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կկարողանա արդյո՞ք ՀՀ ԶՈՒ-ն ավելի ցածր գներով զինամթերք ձեռք բերել ՀԱՊԿ-ից. քննարկում
ՀԱՊԿ անդամ երկրներում զինամթերքի գնագոյացման գործընթացի նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու հնարավորություն կունենան ՀԱՊԿ անդամ երկրների ինչպես ազգային զինված ուժերը, այնպես էլ...
ՀԱՊԿ-ում իրականացնում են հակավիրուսային համալիր միջոցառումներ
Ժամանակավորապես չեղյալ են հայտարարվել աշխատակիցների ծառայողական գործուղումները համաճարակաբանական անբարենպաստ իրադրությամբ պետություններ…
ՀԱՊԿ երկրների պատվիրակությունները քննարկել են սպառազինությունների վերահսկման իրավիճակը
«Տեղի է ունեցել արդյունավետ եւ հանգամանալից քննարկում` ընթացիկ խնդիրների եւ սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ չտարածման ոլորտում իրավիճակի զարգացման հեռանկարների վերաբերյալ...
ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել տարվա վերջին Մոսկվայում
«Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստի պետությունների ղեկավարների գագաթնաժողով այնտեղ կանցկացվի...
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին
Բացի այդ, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են մարտի 3-ից 6-ը ՌԴ-ում՝ Վլադիմիրում անցկացվող ԱՊՀ միասնական հակաօդային պաշտպանության...
Հայաստանի զինված ուժերի աշխատանքային խումբը մեկնել է ՌԴ
ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների կենտրոնական կառավարման կետերի պետերի եւ...
Ամենաշատ