News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի քրեական հետապնդումը:

Փաստաբանը հիշեցրեց 300.1 հոդվածի կիրառման նախադեպերը, երբ ամբաստանյալներն ազատվել էին՝ կապված այն հանգամանքով, որ մեղսագրվող արարքը կատարվել է մինչեւ բուն հոդվածի հայտնվելը: Ընդհանրապես հոդվածի մասին խոսելով՝ փաստաբանը նշեց, որ վերջին 1,5 տարում մեծ թվով տեղեկություններ են ստացվել, որոնց վրա տարածվել է այս հոդվածը, այդ թվում՝ դատարանների արգելափակման հետ կապված: 

Խոսելով հայեցակարգային կողմի մասին՝ փաստաբանը նշեց, որ բուն հոդվածը չափազանց անորոշ է, եւ անհասկանալի է, թե այն կոնկրետ ինչ է ենթադրում: Հոդվածը միաժամանակ անորոշ է իրավունքի եւ Սահմանադրությանը համապատասխանության տեսակետից: Մեկնաբանելով օրենքի հետադարձ ուժի հնարավորության հարցի վերաբերյալ  դատախազության դիրքորոշումը՝ փաստաբանը նշեց, որ եթե պետությունը մի դեպքում հրաժարվել է քրեական հետապնդումից՝ նկատի ունենալով հետադարձ ուժի բացակայությունը, մյուս դեպքում պետք է վարվի նույն կերպ, քանի դեռ չի ապացուցվել առաջին որոշման չկայացվածությունը: 2009 թվականին «Յոթի գործով» արտահայտվել է մի դիրքորոշում, հետագայում՝ ուրիշ, նշեց փաստաբանը: Առաջին դեպքում որոշում էր ընդունվել՝ ելնելով այն հանգամանքից, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եթե վատթարացնում է ամբաստանյալի վիճակը: Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո դատախազության դիրքորոշումը տրամագծորեն փոխվեց, հիմա դատախազությունում չեն կարող բացատրել, թե ինչու «Յոթի գործով» հրաժարվեցին քրեական հետապնդումից, ինչն անհասկանալի է եւ չի բխում դատախազության միասնական աշխատանքի սկզբունքից: Փաստաբանը հատուկ շեշտեց, որ 300.1 հոդվածը համարժեք չէ նախկին ՔՕ 300 հոդվածին, եւ ոչ մի դեպքում չի կարելի այն որպես «փոխարինող» դիտարկել: «Այսինքն՝ հոդվածը Արմեն Գեւորգյանի նկատմամբ կիրառելի չէ»,- հավելեց փաստաբանը՝ միջնորդելով քրեական հետապնդման դադարեցման մասին կապված հանցակազմի բացակայության հետ: Արմեն Գեւորգյանը միացավ փաստաբանի միջնորդությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ