News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շատ հաջողված էր մեր այցը եւ ունենք մի շարք հաջողություններ: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ավարտված ԵԽԽՎ հերթական նստաշրջանին:

«Մասնավորապես, մեր պատվիրակության վերակազմավորումից մեկ տարի հետո առաջին իսկ հնարավորության դեպքում մեր նոր անդամները կարող էին առաջադրվել ԵԽԽՎ կարեւոր պաշտոնների համար: Մասնավորապես, հովհաննես Իգիթյանն ընտրվեց ԵԽԽՎ ամենամեծ քաղաքական խմբերից մեկի փոխնախագահ: Էդմոն Մարուքյանն ընտրվեց իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց նույն հանձնաժողովի ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում, ինչպես նաեւ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, իսկ Սոս Ավետիսյանն ընտրվեց լրատվամիջոցների եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի նախագահի տեղակալ: Սա շատ լավ արդյունք է»,-հայտարարեց Ռուբինյանը՝ հավելելով, որ սա լավ հնարավորություն է, որ հայկական պատվիրակությունն ավելացնի իր ազդեցությունը ԵԽԽՎ-ում:

Ռուբինյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունը ներկայացրել է գրավոր հայտարարության նախագիծ՝ կապված Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի հետ, բավարար ստորագրությունները հավաքվեցին եւ այն հրապարակվել է ԵԽԽՎ կայքում:

Բացի այդ, ըտս նրա, այս նստաշրջանում ընդունվեց բանաձեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ:

Իր հերթին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեւական ժամանակ Ադրբեջանին հաջողվում էր օգտագործելով ադրբեջանական լվացքատան եւ խավիարային դիվանագիտության ողջ մետաստազները, տապալել ԵԽԽՎ-ում այդ նախագիծը. «Վերջինը 2013-ին էր, երբ տապալվեց Շտրասերի նախագիծը Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ: Դա խայտառակ ներկայացում էր, որից հետո բացահայտվեցին կոռուպցիոն սկանդալները: Հիմա հարուցված է քրգործ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի դեմ, ով ստացել էր Ադրբեջանից 2,3 մլն եվրո այդ նախագիծը տապալելու համար: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այլեւս չի կարողանում աշխատել իր նախկին գործիքներով գոնե ԵԽԽՎ-ում: Այստեղ մեր լուման ունեցել ենք նաեւ մենք: Հիմնական զեկուցողն էլ նշեց, որ Ադրբեջանը ԵԽ միակ երկիրն է, որտեղ մարդու իրավունքների տեսանկյունից վիճակը շարունակում է մնալ աղետալի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ