News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շնորհիվ այս պայքարի այսօր չկա այն գործիչը, որը պատրաստ է այս կոնվենցիան ձեռքը մտնել Ազգային ժողով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ ստորագրահավաք իրականացնող Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանն՝ անդրադառնալով Հայաստանում Ստամբուլյան կոնվեցիայի վավերացմանը։

Նրա խոսքով՝ կոնվենցիան, եթե վավերացվի հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել։

«Որեւէ քաղաքական ուժ, կազմակերպություն չի կարող պատասխանատվություն վերցնել իր վրա հետեւանքների համար կամ ասել, որ սա վավերացնելուց հետո հանրությունը կարող է խաղաղ համակերպվի, թե ինչպես են հերթական անգամ մեր երկրի գլխին փաթաթում նման չարաբաստիկ փաստաթուղթ։ Կոնվենցիան այս շղթայի վերջին օղակն է եւ այն վավերացնելուց հետո ինքնիշխանության մասին խոսել մենք բացարձակ չենքկարող, բացի այդ այնտեղ մի շարք դրույթներ կան, որոնք ուղղված են ծնելիության մակարդակի արհեստական նվազեցմանը, որը մենք կրկնակի սպառնալիք ենք համարում Հայաստանի համար։ Մեր քաղաքական էլիտան, որոնք փորձում են պակիստանցիների, հնդիկների, ներգաղթյալների շնորհիվ այս ժողովրդագրական աղետալի վիճակը շտկել, դա եւս ապազգային եւ հակահայկական է եւ դատապարտված է ձախողման»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ