News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հարցանքննվել է ՀՖՖ-ի չարաշահումների քրեական գործով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ այսօր Հայրապետյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն, նրա փաստաբանի խոսքով, առանց հիմքեր ներկայացնելու։ Այդ մասին հեռախոսով պաշտպանին հայտնել է անձամբ Ռուբեն Հայրապետյանին։

«Նա ինձ հասցրեց փոխանցել միայն, որ իրեն բերման են ենթարկում քրեական ոստիկանություն: Ինձ, 15 րոպե է արդեն, ինչ չի հաջողվում ներս մտնել և իրավաբանական օգնություն ցույց տալ պարոն Հայրապետյանին: Այս պահին «պաշտոնական» պատճառաբանությունը հետևյալն է՝ պետը տեղում չէ, որ անցագիր իջացնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, և ինքը Ոստիկանության ուշադրությունը ուզում է հրավիրել, որ եթե պետը տեղում չէ, ու հնարավոր չէ ապահովել անձանց իրավաբանական օգնությունը, ուրեմն թող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կազմակերպեն այն ժամանակ, երբ պետը տեղում է: 

Վերջինս նշեց նաև, որ լրագրողներն արդեն իրեն ասել են, որ Քննչական կոմիտեն արդեն իսկ պաշտոնապես հաստատել է, որ բերման ենթարկելու գործողությունը որևէ առնչություն չունի ՀՖՖ քրեական գործի հետ: Ասեմ ավելին, պարոն Հայրապետյանն այդ գործով երեկ հարցաքննվել է՝ որպես վկա եւ տվել է ցուցմունքներ այդ առերեւույթ դեպքի հետ կապված։ 

Որոշ ժամանակ անց դեռևս Ամրամ Մակինյանին չէր հաջողվել տեսնել իր պաշտպանյալին: «Սա ամենացցուն օրինակն է այն բանի, որ ՀՀ-ն վազելով գնում է դեպի տոտալիտար ռեժիմ»,- նկատեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սեւան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի եւ Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի եւ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից՝ պատվիրատու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ից միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ