News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԵԽԽՎ համազեկուցողների եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները սեպագիր արձանագրություն չեն, որ այդքան դժվար մեկնելի լինի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես շատ հստակ հասկացել եմ հայտարարությունը։ Նախ ուզում եմ ասել, որ այս հայտարարությունները պետք չէ որակել որպես ինչ-որ մեկի պարտություն, ինչ-որ մեկի հաղթանակ, ինչ-որ մեկին ասֆալտին են փռել։  Պետք չի այս հայտարարությունների, աշխատանքային խորհուրդների, առաջարկությունների նոմինալ արժեքը դարձնել քաղաքական գործոն: Բայց ես այդ հայտարարությունները հասկացել եմ այնպես, ինչպես Էդմոն Մարուքյանը: Ես էլ իրավունք ունեմ այդ «սեպագիր արձանագրությունը» մեկնաբանել այնպես, ինչպես ես եմ հասկացել. Օրինակ, ես վստահ եմ, որ հայտարարությունը, որ պետք է բացառել ցանկացած անհարկի կամ անձնական ճնշում դատավորների վրա, ուղղված է իշխանություններին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ եթե անգամ այս հայտարարությունները չլինեին, առանց դրա էլ հասկանալի է, որ անհարկի շահարկելով հարցը, բարձրացնելով մեկ անձի նոմինալ արժեքը, ՍԴ-ի հարցը սարքել են երկրի թիվ մեկ հարցը» «Եթե շարունակվի այս աշխատաոճը, Հայաստանի հարցով զեկույցում գնահատականներն ավելի խիստ են լինելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ