News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020թ. փետրվարի 4-ին 82 տարեկան հասակում կյանքից  հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը: Ակադեմիկոս Արամ Շահինյանի գիտական գործունեությունը վերաբերում էր հեղուկ բյուրեղների, մակերևութաակտիվ նյութերի միցելների և կենսաբանական թաղանթների կառուցվածքային անցումների ու նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոխադարձ կապին։ Առաջարկել է նշված համակարգերում կառուցվածքային անցումների տեսություն, զարգացրել է քիմիական և կենսաբանական տեղեկագիտական գիտությունների ուղղությունը:

Նա 250-ից ավելի գիտական հոդվածների, 3 մենագրության, 1 գրքի հեղինակ էր և 3 գրքի համահեղինակ:  Արամ Շահինյանը մեծ ներդրում է ունեցել իոնական պոլիմերների առաջացման մեխանիզմների և հատկությունների փոխադարձ կապի տեսության ստեղծման գործում: Ստացված արդյունքները դարձել են դասական և օգնել ստեղծել պոլիացետալների արդյունաբերական արտադրություն: Միցելների ջրային լուծույթների ֆիզիկական քիմիայի և էմուլսիոն պոլիմերացման բնագավառում Արամ Շահինյանը մշակել է էմուլսիոն պոլիմերների ստացման մեխանիզմի և հատկությունների վրա համակարգի դինամիկ կառուցվածքի ազդեցության տեսությունը: Մակերեսային ակտիվ միացությունների լուծույթների վերաբերյալ Արամ Շահինյանի կողմից առաջարկված պատկերացումների շնորհիվ զարգացել է  նոր գիտական ուղղություն:

Արամ Շահինյանի ղեկավարությամբ 2000 թվականից Հայաստանում ակտիվորեն զարգացել է համակարգչային քիմիա և կենսաբանություն ուղղությունը: Առաջին անգամ Հայաստանում հիմնադրվել են մոլեկուլային դինամիկայի և համակարգչային թաղանթաբանություն գիտական ուղղությունները՝ ընդգրկելով ֆոսֆոլիպիդային թաղանթների, միցելային լուծույթների և լիոտրոպ հեղուկ բյուրեղների հետազոտության ոլորտները: Հաշվողական ռեսուրսների կիրառմամբ ստացվել են նոր գիտական արդյունքներ, որոնք հրատարակվել են աշխարհի բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում:

Արամ Շահինյանը 1992-1999 թթ. եղել է ՀՀ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար, 1999-2011 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ բնական, ապա քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար: 1996-2007թթ. նա եղել է Եվրոպական «INTAS» կազմակերպության գործունեության համակարգողը Հայաստանում, 1996-1997 թթ.՝  Հայ-Ռուսական համալսարանի ստեղծման համատեղ հանձնաժողովի համանախագահ:   Արամ Շահինյանը 2008թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2009թ. արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման:  Ճանաչված գիտնականի, բարյացկամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում: Արամ Շահինյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-13.30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):  ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նկարելուց հետո միայնակ չէր թողնում իր հերոսներին․ տեղի ունեցավ լուսանկարիչ Գերման Ավագյանի հոգեհանգիստը
Ընկերները ցավով են հիշում հանկարծամահ եղած լուսանկարչին․․․
Կյանքից հեռացել է Սերգեյ Սլոնիմսկին
Սերգեյ Սլոնիմսկիի «Հրեական ռապսոդիա»-ն առաջին անգամ հնչել է 2013 թվականին Երեւանում կայացած համերգի ժամանակ…
Կյանքից հեռացել է պրելատ Վսեվոլոդ Չապլինը
Ցավոք, դա ճշմարտություն է, նա մահացել է տաճարի դիմաց…
Կյանքից հեռացել է Lotte Group հարավկորեական խոշորագույն կոնգլոմերատի հիմնադիրը
Սին Գյոք Խոն այժմ երկրում գերիշխող ընտանեկան կոնգլոմերատ հիմնադրած վերջին հարավկորեական ձեռնարկատերն էր…
Շաբաթվա վերջին աշխատանքային օրը եզրափակենք ռոմանտիկ. Սերժ Թանկյանի գրառումը
Ինչպես Վահան Տերյանի բանաստեղծությունները…
Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող գործակալություն՝ Էյվազովը չէր ուզում նրա հետ ելույթ ունենալ
Semper Opernball-ը ուզում էր Ռուզան Մանթաշյանին վարձել փետրվարի 7-ի համերգում ելույթ ունենալու համար․․․