News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու, ոտքերս մաքրելու իրենց վրա, այ դա հաստատ լինելու է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Ոստիկանության շենքից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Նշենք, որ Հայրապետյանին այսօր բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, 3 ժամը լրանալուց հետո նա ազատ արձակվեց։

«Եթե հիշում եք, դեկտեմբերի ամսին իմ տունը խուզարկելուց ես մի հայտարարություն արեցի, որ մեր տնից հանել են մի հատ տանկ ԲՏՌ եւ ԲՄՊ։ Մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց է դանդաղ խոսում ու դանդաղ մտածում։ Իսկ եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածում է, ուրեմն դանդաղ էլ հասկացել է։ Իմ կարծիքով՝ ինքն իմ գրպաններում փնտրում է ՍՈՒ-35-ը, տանկեր, ԲՏՌ եւ ԲՄՊ-ն։ Բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է։ Հերթական կապիկությունն է։ Նրանք փորձում են ինձ վախեցնեն, մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձեւով չեն կարող վախեցնել․ առհասարակ մեր տեսակն է ուրիշ»,- ասաց Հայրապետյանը։

Հայրապետյանն ասաց, որ իր նկատմամբ որեւէ կերպ ուժ չի կիրառվել։

Հարցին՝ արդյոք իր մոտ զենք-զինամթերք հայտնաբերվե՞լ է, Հայրապետյանն ասաց, որ չի հայտնաբերվել․

«Ինձ մոտ կա 3 հատ օրինական զենք, թույլտվությունն էլ գրպանումս դրած է։ 3 օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք-զինամթերք չի պահում․ հերթական շոուն է։ Երկուսը որսորդական զենքեր են, մեկը անձնական զենքն է՝ իմ անվտանգության համար, գիտեք, որ իմ վրա ժամանակին մահափորձ է կատարվել»։

Հարցին՝ ինչպե՞ս է անցել հարցաքննությունը, Հայրապետյանն ասաց, որ ինքը չի հարցաքննվել․ «Էս մարդիկ ինձ ոչ մի բան էլ չեն հարցրել․ ի՞նչ հարցաքննություն»։

Հարցին՝ արդյոք Ոստիկանությում ասե՞լ են, կրկին բերման կենթարկեն իրեն, թե՞ ոչ, Հայրապետյանն ասաց․ «Պատրաստ եմ, թող ամեն օր էլ ինձ բերման ենթարկեն։ Բնականաբար, չեն կանչի։ Իրենք ուզում են իմ մեքենան խուզարկեն, ես ասել եմ՝ չեմ թույլատրի, մինչեւ սանկցիա չլինի։ Իրենք էլ մեքենան չեն տալիս, որի իրավունքը չունեն, իմ սեփականությունը բռնագրավել են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ