News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Հրապարակը» տեղեկություն ուներ, որ  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոն թաղապետարանի շենքի վերանորոգմանը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Հայկ Մարությանի ընկեր Ավետ Պողոսյանը, հարցը լսելով, ասել էր, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում՝ առաջարկել էր ուղղել գրավոր։

Նույնը եւ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Ապա մեր հոդվածի հրապարակումից հետո սկսել էր նամակագրություն մեր լրագրողի հետ՝ իրեն բնորոշ ոճով ծաղրելով ու վիրավորելով նրան։ Բանն այն է, որ մինչեւ գրավոր փաստաթուղթ չես ունենում, այս անձինք եռանդով հերքում են փաստը եւ կեղծ տեղեկություններ տարածում։ Իսկ երբ գրավոր ապացույցներ ես ներկայացնում, սկսում են տարբեր ծիծաղելի արդարացումներ բերել, վարչապետի սիրած բառով՝ «կռուտիտներ», հույս ունենալով, որ կկարողանան մոլորեցնել անտեղյակ մարդկանց։

Այժմ մեր ձեռքի տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որը հաստատում է մեր ունեցած տեղեկությունները։ Հունվարի 31-ին քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրել է 2020թ․ հունվարի 20-ի որոշման «մայթերի վերանորոգման՝ սալիկապատման» բառերը փոխարինել «Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի վերանորոգման» բառերով։ Ինչը նշանակում է, որ մայրաքաղաքի քանդված ու ավերված մայթերը սալիկապատելու փոխարեն քաղաքապետն ու իր ընկերը նորոգելու են առանց այն էլ շատ լավ նորոգված ու բարեկարգ թաղապետարանի շենքը։ Ովքեր գեթ մեկ անգամ մտել են Սայաթ Նովա-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող այդ շենքը, կվկայեն, որ այդպես է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ