News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը ձգտում է դադարեցնել երկրի մասնակցությունը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմներին: Այս մասին նշվում է «Երկրի իրավիճակի մասին» ամենամյա ուղերձում, որով Նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա ժամում կդիմի ԱՄՆ Կոնգրեսին: Այս փաստաթղթից հատվածներ է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք կպաշտպանենք ամերիկացիների կյանքերը, մենք ձգտում ենք վերջ տալ ԱՄՆ-ի պատերազմներին Մերձավոր Արևելքում», - նշվում է ելույթում: Միևնույն ժամանակ, ինչպես հետևում է Թրամփի ելույթից, նրա վարչակազմը «ևս խստորեն պաշտպանում է ազգային անվտանգությունը»: «Ամերիկյան ազատությունը պաշտպանելու համար մենք ռեկորդային 2.2 տրիլիոն դոլար ենք ներդրել Միացյալ Նահանգների զինված ուժերում»,- ասվում է ելույթի տեքստում: «Մենք զինված ուժերի նոր տեսակ ենք ստեղծել` տիեզերական ուժեր»,- ընդգծում է Սպիտակ տան ղեկավարը:

Որպես կանոն, նախագահներն օգտագործում են տարեկան ուղերձները` երկրում իրավիճակի վերաբերյալ իրենց տեսլականն արտահայտելու և արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթ ոլորտները նախանշելու համար: Ելույթի հիմնական մասն ավանդաբար նվիրված է լինում տնտեսական իրավիճակին: Անցյալ տարի Թրամփը նման ուղերձով հանդես էր եկել փետրվարի 5-ին:

Մինչև 1934 թվականը նախագահն օրենսդիրներին դիմում էր դեկտեմբերին: Սակայն Սահմանադրության մեջ 20-րդ փոփոխությունն ընդունելուց հետո, որը Կոնգրեսի աշատանքի մեկնարկը մարտից տեղափոխեց հունվար, տարեկան ելույթները սկսեցին անցկացվել տարվա սկզբին, սովորաբար` հունվարի վերջին: Բացառություն են կազմում նորընտիր նախագահի պաշտոն ստանձնելու տարիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ