News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ռուբեն Հայրապետյանների եւ մնացածների վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, որովհետև միակ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին՝ այսօր փետրվարի 5–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե «մի գեղեցիկ օր պառկեցնելու եմ ասֆալտին, ոտքերս սրբեմ իրենց վրա»։

«Ռուբեն Հայրապետյանների եւ մնացածների վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, որովհետև միակ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանն է։ Մենք իրենց տեսակը չենք, որովհետեւ մենք մարդակեր, մարդ սպանող, մարդ ծեծող, մարդ առեւանգող չենք։ Դա այն մարդը չէ՞ր, որ ասում էր, ես ի՞նչ պետք է անեմ, պտի ծեծեմ։ Մենք այդ տեսակը չենք, այդ տեսակը մերժվել է ՀՀ քաղաքացիներ կողմից եւ իրենք ատելիներով, որ ատում են բոլորին, եւ որոշել են, որ մնացած բոլորն են էլ են ատում, նրանց թվում է, թե նույն ձեւ մենք նույն հրեշը պետք է դառնանք։ Ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, ՀՀ հարգելի քաղաքացիներ, հպարտ քաղաքացիներ, մի տրվեք այդ սադրանքներին, ՀՀ իշխանությունն ուժեղ է, քան երբեւէ, ուժեղ է ձեզանով եւ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք այդ տեսակը չենք դառնալու։ ՀՀ–ում գործում է օրենք, եւ այդ օրենքի հետեւանքով՝ իրենք ոչ միայն կոշիկների հետ կապված, այլ ընդհանուր առմամբ շատ խնդիրներ են ունենալու»։

Տպել
Ամենաշատ