News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դա լկտի պահվածք էր, եւ այդպիսի պահվածքը, երբեք ընդունել չի կարելի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, թե «մի գեղեցիկ օր պառկեցնելու եմ ասֆալտին, ոտքերս սրբեմ իրենց վրա»։

Նրա խոսքով՝ այդպիսի պահվածքը միտված էր մեր անվտանգության համակարգին եւ մեր պետականությանը։

«Նախ, ես չեմ տեսել, որ Ռուբեն Հայրապետյանին որեւէ մեկը պառկեցրել է ասֆալտին, ընդհակառակը, առաջին գործողությունների ժամանակ իր բնակարանում, ինքը շատ ազատ իր թիկնապահների հետ պտտվում էր, եւ ամեն դեպքում կադրում չերեւաց, որ որեւէ մեկը իրեն պառկեցրել է ասֆալտին նաեւ հիմա, որեւէ մեկը իրեն չի պառկեցրել, եւ այստեղ պառկեցնելու խնդիր չկար։ Ամեն օր էլ բերման ենթարկվածներ կան, իրենք վերին արտի ցորենը չեն»,– ասաց Քոչարյանը։

Նա նաեւ որոշ դրվագներ հիշեցրեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից։

«Ես կարծում եմ, որ այդ ոտքեր մաքրելու անցյալում մենք տեսել ենք, թե ինչ հետեւանք ունեցավ նույն Վահե Ավետյանի պարագայում։ Այնտեղ ոտքերը մաքրում էին ոչ թե ասֆալտին պառկելու համար, այլ խնջույքից հետո զինվորական բժշկի հետ կոնֆլիկտ ունենալու արդյունքում։ Ես ուզում եմ, որ Հայաստանում երբեւիցե չկրկնվեն, այդ ոտքեր մաքրողների ցանկությունները իրականություն չդառնան, եւ իրենց այդ պահվածքի արդյունքում է, որ Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական փոփոխություններ, տեղի ունեցավ հեղափոխություն, որը մերժեց այդ մշակույթը, եւ հիմա մենք այդ մշակույթը պետք է դարձնենք անշրջելի մերժված, եւ ոստիկանությունն այստեղ ունի հսկայական անելիք։ Ես չեմ հիշում, որ ոստիկանության պատերի տակ երբեւէ որեւէ մեկն իրեն թույլ տար այդպիսի արտահայտություններ, չի եղել բոլոր ժամանակներում՝ 90–ականներից մինչեւ հիմա։

«Ես կարծում եմ՝ ոստիկանությունը պետք է գիտակցի, որ ինքն առաջին հերթին ուժային կառույց է, եւ որեւէ կառույցի հետ անօրեն արտահայտություններով խոսել չի կարելի։ Երեկ ես նկատեցի, որ ոստիկանությունը կաշկանդված է, եւ ոստիկանությունը ստացավ այնպիսի հարված, այդ հարվածը միայն ոստիկանությանը չէր, դա նաեւ ընտրությունների արդյունքում քաղաքական լեգիտիմ ձեւավորված իշխանությանը թիրախային հարված էր, եւ դա, կարծում եմ, լավ մտածված էր»,– ասաց պատգամավորը։

Հարցին, թե ինչի՞ց էր կաշկանդված ոստիկանությունը, Քոչարյանը պատասխանեց. «Նախկինում 20 տարի ոստիկանությունը բերել են այն վիճակի, որ իրենք միշտ կաշկանդված վիճակում են եղել հեղինակությունների առաջ։ Դուք հեղափոխության ընթացքում չե՞ք տեսել, թե ոստիկանությունն ում հրահանգներն էր կատարում Էջմիածնում, Էրեբունիում, այդ իներցիան շարունակվում է, եւ ես ուզում եմ՝ ոստիկանությունն օր առաջ դուրս գա այդ իներցիոն վիճակից եւ հասկանա, որ ինքը հանդիսանում է պետական համակարգի հենասյուներից մեկը»։

Քոչարյանն անդրադարձավ նաեւ Ռուբեն Հայրապետյանին աջակցելու համար ոստիկանություն ժամանած նախկին իշխանության ներկայացուցիչներին. «Դուք չտեսա՞ք հավաքվածների ծափերը։ Այնտեղ կային նախկին ընդդիմադիր դաշտի կարկառուն ներկայացուցիչներ, ՀՀԿ ներկայացուցիչներ, եւ այդ ծափերն ինչի՞ն էին ուղղված, ոտքերը մաքրելո՞ւն։ Այդ նույն հանրապետականները գիտակցում են՝ ծափերով ինչն են խրախուսում։

Եթե հիշում եք՝ մոտ 2 ամիս առաջ հանցավոր աշխարհի հայտնի «Պզոն» իր ընկերոջ հետ կենտրոնների բաժնում ոնց էին պտտվում, այսպես տիրոջ իրավունքով, եւ մեր հանձնաժողովն իմ գլխավորությամբ՝ մի քանի անդամներով, գնացինք կենտրոնների բաժին, որպեսզի հասկանանք Հայաստանում իրենք գիտակցո՞ւմ են, որ բան է փոխվել, եւ ես հասկացա, որ կենտրոնի բաժնի երիտասարդ կազմը ինքը պարզապես ընկել է այդ իրավիճակում, կամերաների առաջ, բայց իրականությունն այն չէր, ինչ որ այդ օրը լրատվական դաշտում ստացավ լուսաբանում։ Ես համոզված եմ, որ ոստիկանությունը գիշերը պետք է ուղղած լիներ իր սխալը»։

Քոչարյանը, խոսելով ոստիկանության բարեփոխումների մասին, նշեց որ նախկինում այս կառույցը համագործակցում էր նաեւ թաղային հեղինակությունների հետ, եւ իրենք դա արմատախիլ պետք է անեն։

«Հանրապետականները նաեւ թաղերի նայողներ ունեին, որոնց ենթարկացրել էին ոստիկանությանը, ԱԱԾ–ին, դա պետք է արմատախիլ արվի, հանցավոր մշակույթը իրավապահ համակարգից պետք է դուրս բերվի, ինչպես նաեւ բանակից եւ ընդհանրապես պետությունից պետք է դուրս բերվի, եւ ովքեր ասում են, բա այս օրենքը՝ հանցավոր մշակույթին վերաբերող, ինչո՞ւ ընդունեցիք, ընդունեցինք, որպեսզի պետական համակարգը օր առաջ առողջանա, եւ մենք շարժվենք միայն օրենքների լեզվով»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ