News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Արթուր Պիվազյանը։

Պաշտպանը չցանկացավ մանրամասնել, թե առողջական ինչ խնդիրներ ունի Նարեկ Սարգսյանը։

«Ով էլ երկար ժամանակ նման վայրերում գտնվի՝ նման խնդիր կունենա»,- ասաց պաշտպանը։

Նա հայտնեց, որ բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ կալանավորումն ընտրելու որոշման դեմ, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը։ Ըստ պաշտպանի՝ կալանավորման որոշումը չհիմնավորված է։

Պիվազյանն ասաց, որ պատրաստվում են Վճռաբեկ դատարան նույնպես բողոք ներկայացնել։

Պաշտպանը հայտնեց, որ Նարեկ Սարգսյանի տեսակցությունը մասամբ է բաց․

«Միջնորդում ենք վարույթն իրականացնող մարմին ու տվյալ անձը կարողանում է տեսակցել Նարեկ Սարգսյանին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել է Հայաստան։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռեւս մեկ տարի առաջ։

Անցած տարի դեկտեմբերի 6-ին Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց:

Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց, Չեխիան բավարարել էր Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը։ Նախորդ տարվա հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունում Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարոկկոյի իրավապահների կողմից հետախուզվող 56-ամյա Մայ Իսմաիլի-Ալաոուն հայտնաբերվել է «Զվարթնոցում» ու ձերբկալվել
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը...
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն» /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի...
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան...
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Մայիսի 5-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի...
Հրդեհ Հրազդանի կիրճում, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում. Այն մարվել է 3 ժամ անց
Մայիսի 5-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Ամենաշատ