News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի նոյեմբերին Ալբանիայում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը երկրին 1.1 միլիարդ դոլարի վնաս է պատճառել, հայտնում է Associated Press-ը: Բացի այդ, վերջին տվյալների համաձայն, աղետի հետևանքով զոհվել է 51 մարդ, 17 000 մարդ մնացել է առանց տանիքի:

Երկրաշարժի ազդեցության մասին զեկույցը պատրաստվել էր ԵՄ-ի, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի միջազգային փորձագետների կողմից: Երկրում տեղի ունեցած աղետից հետևանքների վերացման համար պատասխանատվություն ստանձնած մարմիններում հայտնել են, որ երկրաշարժի հասցրած վնասը 985 միլիոն եվրո (1.1 միլիարդ դոլար) է կազմել, իսկ շենքերի վերակառուցման համար անհրաժեշտ է մոտ 1.1 միլիարդ եվրո (1.2 միլիարդ դոլար):

Երկրաշարժի հետևանքով վնաս էր հասցվել մոտ 83 000 շենքի, որոնցից ավելի քան 11 000-ը քանդվել է, տուժել է երկրի մայրաքաղաքի`Տիրանայի, մի շարք արևմտյան շրջանների մոտ 200 000 բնակիչ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ