News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը


Հաշվի առնելով, որ 2015-ին Սահմանադրությունն ընդունվել է բավական մեծ կեղծիքներով, կարծում եմ՝ կարիք կա փոփոխությունների: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով, փաստացի մեր Սահմանադրությունն ունի լեգիտիմության խնդիր, «Ճիշտ որոշում կարող է լինել նոր Սահմանադրություն ունենալը: Այստեղ նաեւ այդ նորի որակն է շատ կարեւոր: Եթե մենք ուզում ենք իրապես ժողովրդավարական, իրապես ժողովրդավարական կառավարման մոդելի երկիր, մենք որոշակի սահմանափակումներ ունենք Սահմանադրությամբ:

Մենք մասնակցելու ենք այդ հանձնաժողովի աշխատանքներին մեր առաջարկներով, մեր օրակարգով: Դրանց մեծամասնությունը, հուսով եմ՝ կընդունվեն, որովհետեւ դա նպատակ ունի զարգացնելու փոխզսպումների մեխանիզմները, ուժեղացնելու խորհրդարանական մոդելը, ուժեղացնելու ԱԺ դերը, տալով վերահսկողության մեխանիզմներ: Դրա արդյունքում կունենանք ժողովրդավարության առաջընթաց»,-ասաց Գորգիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ