News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կարսի հայ-թուրքական բարեկամության արձանի ապամոնտաժման դեմ բողոքի երթ կազմակերպելու նպատակով թուրք հայտնի նկարիչ Բեդրի Բայքամն իր ընկերների հետ ժողովի է մասնակցել։ Ժողովից դուրս գալու ընթացքում նրան  եւ նրա ասիստենտին դանակահարել են։

Վիրավորված նկարիչը փողոցում րոպեներով օգնություն է կանչել, սակայն ոչ մի մեքենա չի փորձել օգնել արյունաթաթախ նկարչին։

Բայքամը ավելի ուշ կարողանում է մի տաքսով հիվանդանոց հասնել։ 

Հայտնի է դարձել, որ Ստամբուլի «Աքաթլար» մշակույթային կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Կարսի հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման դեմ ապրիլի 23-ին բողոքի երթ իրականացնելու հարցը։

Հանդիպման ժամանակ Բեդրի Բայքամը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ արվեստի գործը «հրեշավոր» անվանելու եւ այն քանդելու որոշման համար։

Ստամբուլի ոստիկանապետն անմիջապես այցելել է հիվանդանոց, որտեղ լրագրողներին հայտնել է, թե հանցագործին արագ ձերբակալելու են, քանի որ իրենց մոտ ապացույցներ կան։

Ականատեսները նշել են, որ հանցագործը եղել է 30-35 տարեկան, մոտ 170 սմ հասակով եւ ձեռքին ունեցել մեծ դանակ։ Նա դանակով հարվածելուց հետո նստել է մեքենա եւ հեռացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ