News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի նոր խախտումներ չի գրանցել այն պահից սկսած, երբ Թեհրանը հայտարարել է այդ համաձայնագրից շեղվելու 5-րդ փուլի մասին: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հինգերորդ քայլից հետո հետագա ոչ մի գործողություն չի եղել»,- ասել է նա: «Իհարկե, նրանք հարստացումը շարունակում են»,- խոստովանել է Գրոսին:

«Ես շարունակում եմ հետեւել Իրանում տեղի ունեցողին»,- նշել է ԱԷՄԳ-ի տնօրենը: «Իհարկե, մենք մեր տեսչական ստուգումները մեխանիկորեն չենք կատարում, լսում ենք, թե ինչի մասին են խոսում, եւ պատրաստվում ենք ցանկացած հնարավոր հանգամանքի»,- հավելել է նա:

Իրանը հունվարի 5-ին հայտարարել էր 2015 թվականի միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման եզրափակիչ՝ 5-րդ փուլի մասին: Թեհրանի նոր քայլը նախատեսում է ԳՀՀԾ-ով հաստատված ուրանի հարստացման ցենտրիֆուգների թվի սահմանափակումից հրաժարում: Հունվարի 14-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հայտնել էին, որ Իրանի գործողությունների պատճառով իրենց այլ ընտրություն չի մնում, քան ԳՀՀԾ շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկումը: Երկուշաբթի Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտարարել էր, որ եվրոպական երկրներն այդ մեխանիզմն առայժմ չեն գործարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ