News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 30-ից փետրվարի 5-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է մեկ երկրաշարժ։

Հունվարի 30-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։   

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

•  Հունվարի 28-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 20 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ։

•  Փետրվարի 1-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք և Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Ղազախ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք  3 բալ ուժգնությամբ։

•  Փետրվարի 3-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. փետրվարի 5-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Ճավա կղզում, Սուրաբայա քաղաքից 134 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ