News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այսօր ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվել է 2 հարց, սակայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն նախաձեռնողը այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-քում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա հավելեց, որ քանի որ օրակարգում հարց չի մնացել, նիստը համարվում է փակված:

«Ըստ երեւույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել: Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկելու ենք համանման միջնորդություն այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ: Համենայն դեպս բոլորին խնդրում եմ մնալ ԱԺ շենքում»,-ասաց Արարատ Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ