News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես մի քանի անգամ ասել եմ, որ ես նախագծերին գնահատական չեմ տալիս: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, Սահմանադրական դատարանի շենքի մոտ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք երկու աղմկահարույց նախագծերին:

Նշենք, որ դրանցից մեկով նախատեսվում է փոփոխություն կատարել; Սահմանադրության անցումային դրույթներով, ըստ որի 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են:

«Իսկ ընդհանրապես, երեւույթների վերաբերյալ մի օր հաստատ կխոսեմ»,-ասաց Հրայր Թովմասյանը:

ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն էլ ասաց. «Կորոշեն, նոր կխոսենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ