News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը չի կատարի Եվրոպական Խորհրդի պահանջները: Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Անցած ամիս Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստին թուրքական պատվիրակությունն ամբողջ կազմով աջակցեց Ադրբեջանի արդար դատին` հերթական անգամ սոլիդարություն ցուցաբերելով: Նրանք եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ճշմարտության եւ արդարության կողմն են: Ադրբեջանի պատվիրակությունը, իր հերթին, միշտ աջակցում է Թուրքիային»,- հայտարարել է Ալիեւը:

«Մենք ձեզ հետ միասին` որպես ԵԽԽՎ-ում աշխատած մարդիկ, լավ գիտենք այս կազմակերպությունը: Ցավոք, 20 տարի շարունակ այս կազմակերպությունն Ադրբեջանին որպես թիրախ է ընտրում, իսկ Թուրքիային՝ ավելի երկար ժամանակ: Ես հիշում եմ, թե ինչպես ԵԽԽՎ-ում իմ գործունեության հենց սկզբում` որպես ադրբեջանական պատվիրակության ղեկավար, իմ առաջին քայլը եղավ թուրքական պատվիրակության հետ հանդիպման կազմակերպումը: Մենք հանդիպեցինք հենց առաջին օրը և պայմանավորվեցինք, որ միշտ բոլոր հարցերում աջակցելու ենք միմյանց: Դժբախտաբար, ես կարծում եմ, որ այս ժամանակահատվածում ԵԽ-ում քայքայման գործընթաց է ընթանում, այս կազմակերպությունը կորցնում է իր նշանակությունը միջազգային մակարդակում, այն չի կարող ազդել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա: Կազմակերպության ազդեցությունը ցածր է, և դրա հիմնական պատճառը պատրվակն է, երկակի ստանդարտներն ու անարդարությունը»,- շեշտել է պետության ղեկավարը: Կազմակերպության ազդեցությունը ցածր մակարդակի վրա է, և դրա հիմնական պատճառը կեղծավորությունն է, երկակի ստանդարտներն ու անարդարությունը»,- ասել է Ալիեւը: Ադրբեջանի ախագահի խոսքով` ադրբեջանցի ժողովուրդը վաղուց կորցրել է այս կազմակերպության վրա դրված հույսը: Իլհամ Ալիեւը հավելել է, որ 20 տարի շարունակ այս կազմակերպությունը տարբեր քաղաքական պատվերներ է կատարում, և Ադրբեջանը ընտրվել է որպես թիրախ, Ադրբեջանի մասին սուտ և զրպարտություն են տարածում:

«Նրանք Ադրբեջանը ներկայացնում են որպես հետամնաց երկիր, չեն նշում Ադրբեջանում տեղի ունեցող դրական գործընթացները: Նրանք փորձում են Ադրբեջանի վրա սև ներկ քսել, իբր Ադրբեջանում խոչընդոտներ են ստեղծվում ժողովրդավարական գործընթացների համար: Այս ամենը սուտ է: Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, մենք դա լավ գիտենք: Իսկ այն երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, ուշադրությունից դուրս են մնում: Ես կարող եմ որպես օրինակ բերել Հայաստանը: Հայաստանի նախկին նախագահն ավելի քան մեկ տարի է ձերբակալված է: Այս նախագահը, այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ինքը կզբաղվի քաղաքականությամբ, ձերբակալվեց և ավելի քան մեկ տարի է գտնվում է բանտում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և, ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, նրա գործն ուղարկվել է դատարան: Իսկ այս ամենի հիմնական պատճառը նախկին նախագահի քննադատությունն է գործող իշխանության հասցեին: Հայաստանում լրագրողների են ձերբակալում: Իմ ստացած տեղեկությունների համաձայն` վերջերս ձերբակալվել է լրատվական մարմիններից մեկի ղեկավարը: Մի քանի ամիս առաջ մի լրագրող հացադուլ էր հայտարարել և մահացել բանտում: Սակայն այս փաստերից ոչ մեկը չի նշվել ԵԽ-ի կողմից: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ մի վերաբերմքունք ցուցաբերվում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ` այլ: Մենք լավ գիտենք այս հարցի պատասխանը, եւ ես եւս մեկ անգամ ուզում են նշել, որ լավ կլիներ, եթե Եվրախորհուրդը զբաղվեր այս հարցերով: Թող ԵԽ-ն ուշադրություն դարձնի Եվրոպայի առաջադեմ երկրներում ոստիկանության դաժանություններին և բռնություններին, մարդկանց սպանություններին, թող քննադատի այդ երկրներին և այդ երկրների իրավապահ մարմիններին: Մենք այդ մասին չենք լսում, չնայած հեռուստացույցով տեսնում ենք: Կարելի է ասել, որ Եվրոպայի առաջադեմ մայրաքաղաքներում մարդկանց պարբերաբար ծեծում ու վիրավորում են, նրանց սպանում են, աչքերն են հանում, թունավորում են շներով եւ ոտնատակ տալիս ձիերով: Իբր սա ժողովրդավարություն է: Եվ երբ այդ մասին ասում ենք, իսկ ես շատ դեպքերում այդ մասին բացահայտ ասում են Եվրոպայից եկած ու մեզ քննադատել ցանկացող մարդկանց, նրանք չեն պատասխանում, լռում են: Բայց հենց իմ աշխատասենյակից դուրս են գալիս, կրկին շարունակում են իրենց գործունեությունը, ցանկանում են մեզ սեւացնել: Մենք Թուրքիայի հետ պայքարում ենք այնպես, ինչպես ձեզ հետ միասին միշտ պայքարել ենք»,- ասել է Ալիեւը:

«Ադրբեջանի հետ կապված վերջին բանաձեւի ընդունումը ոչ մի նշանակություն չունի, որի արժեքը թղթի կտորից ավելին չէ: Մենք չենք ընդունում այնտեղ հնչած հորինված մեղադրանքներից ոչ մեկը եւ չենք կատարի դրանց, այսպես կոչված, պահանջները: Մեր գործը ճիշտ է: Հիմա Թուրքիան համաշխարհային մասշտաբով ուժի կենտրոն է, եւ մենք դրա համար անչափ ուրախ ենք: Թուրքիայի բոլոր հաջողությունները մեզ համար շատ կարեւոր են, դրանք մեզ ոգեշնչում են: Մենք միասին մեծ գործեր ենք արել եւ մշտապես եղել ենք ճշմարտության ու արդարության կողմում: Վստահ եմ, որ այսուհետ եւս այդպես կլինի: Ոչ մի օտար ուժ չի կարող Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա ճնշում գործադրել: Մենք երկու եղբայրական երկրներ ենք եւ ապագայում ընթանալու ենք եղբայրության, բարեկամության, անկախության ճանապարհով»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ