News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն իրավունք չունի առանց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացության քննարկել ներկայացված օրինագիծը: Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին:

Ի պատասխան՝ Միրզոյանը նշեց, որ տվյալ հանձնաժողովի նիստը հրավիրվել է, հարցը քննարկվել է, սակայն չեն հասցրել եզրակացություն տալ: Ապա տվյալ հարցն ԱԺ օրակարգ մտցնելու հարցով քվեարկություն է անցկացվել: «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները «դեմ» են քվեարկել: Ապա իշխող դաշինքը որոշում է կայացրել, որի համաձայն՝ տվյալ օրինագծի քննարկումը չի կարող տեւել 5 ժամից ավելի:

Հիշեցնենք, որ օրինագիծն առաջարկում է 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ