News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իշխանափոխություն է եղել, ուրեմն  Սահմանադրական դատարանի կազմն էլ պետք է փոխվի, հարցը դնում ենք ժողովրդի դատին, որ ժողովուրդը որոշի: Այս մասին այսօր՝ փետրվարի 6–ին, ԱԺ–ում Սահմանադրական դատարանի մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ  Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով՝ 20 տարի նախորդ իշխանությունները ժողովրդից բռնազավթել էին իշխանությունը: Այդ տարիներին շատ հարցեր են եղել ՍԴ-ի հետ կապված, սակայն դատարանը դակել է իշխանությունների կայացրած որոշումները:

Միքայելյանը հորդորեց նախկին իշխանություններին հեռանալ. «Հեռացել է այն իշխանությունը, որը բռնազավթել է ժողովրդի իշխանությունը: Այս դահլիճից արյան հոտ է գալիս: Ինչքան էլ բերեն զարդարեն, այստեղից արյան հոտ է գալիս: Ես այստեղ տեսել եմ Կարեն Սերոբիչի արյունը ու երդում եմ կերել, որ սրանց վերջը պետք է գա: Հասկացեք՝ դուք պրծել եք։ Այս երկրի վրա ձեր թարախ արյունը չպետք է թափվի, գնացեք, հեռացեք: Դուք էլ իշխանության չեք գալու, աշխարհն էլ շուռ գա։ էս մարդիկ գիժ, հիմար չեն: Այն, ինչ քանդել եք այս տարիներին, թող ժողովուրդը կառուցի»:

Միքայելյանը խոսեց նաև Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունների մասին, որ մի օր ոմանց պառկեցնելու է ու ոտքերը մաքրի նրանց վրա. ««Ոտք կմաքրենք», «Նիկոլիկ»…Ես էլ կարող եմ ասել՝ Սերժիկ, Ռոբիկ։ Ես ինձ երբեք թույլ չեմ տվել մեկին կպնել: Այսօր հպարտ եմ, որ համայն հայությունն ի դեմս Փաշինյանի ընտրել է վարչապետ: Դու էդ ժողովրդի վրա ես ոտք մաքրո՞ւմ: Այդ ժողովուրդը եթե Նիկոլի հետ մի հատ էլ քայլ անի, ոչ թե ոտ կմաքրի, այլ կտրորի, կանցնի, ուշքի եկեք, տղերք, հեռացեք խաղաղությամբ»։

Միքայելյանը խոսեց նաև Հրայր Թովմասյանի մասին՝ հայտարարելով, որ նա նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել. «Նա իմ ընտրությունների ժամանակ շատ է օգնել, դեմ է եղել այս իշխանություններին: Բայց էս իշխանությունները միշտ ցանց են գցել ու խելոքներին տարել: Եթե թողնեն, նա շատ պարկեշտ մարդ է, կթողնի կգնա: Նա չի կարողանում գնալ, քանի որ ծուղակում է:

Մենք Հարցը դնում ենք ժողովրդի դատին, որ ժողովուրդը որոշի: Եթե մենք սխալ լինենք, մենք կթողնենք, կգնանք, եթե ժողովուրդը որոշի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ