News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ են անում Սահմանադրական փոփոխություններ նախատեսող նախագծերի շուրջ հնարավորինս շուտ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։

«Հայաստանի խորհրդարանը որոշել է փետրվարի 6–ին արտահերթ նիստ անցկացնել ՝ քննարկելու մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում պետք է հանվի պահանջը, ըստ որի, Սահմանադրական դատարանը ստուգում է օրինագծերի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը։ Ի թիվս այլ հարցերի, սա նաև փոխելու է Սահմանադրությունը վերանայելու ընթացակարգը։ Բացի դրանից՝ սահմանադրական մեկ այլ առաջարկվող փոփոխություն կարծես թե նպատակ ունի դադարեցնել Սահմանադրական դատարանի մի քանի անդամների լիազորությունները։

Այս երկու թեմաները կարևոր են, իսկ առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ բացասական հետևանքներ ունենալ սահմանադրական հաստատությունների գործունեության վրա։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս առնչությամբ բարձրացված որոշ հարցեր, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորին շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին և ստանալ ԵԽ փորձագիտական մարմնի կարծիքը։  Հանձնաժողովի կարծիքը, որը կարող է ստացվել հրատապ ընթացակարգով, կարծում ենք, արժեքավոր կլիներ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի ընտրողների համար, եթե հարցը դրվելու է հանրաքվեի»,–հայտարարել են ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը (Սլովենիա, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա, Սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խումբ): Հայտարարության տեքստը տեղադրված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ