News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Իդլիբում իրավիճակի համատեքստում Թուրքիայի եւ Սիրիայի քաղաքական տարաձայնությունների կարգավորման գործում: Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստում ելույթ ունենալիս ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լինելով Աստանայի ձեւաչափի երաշխավորներից մեկը՝ Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ, որպեսզի իր ավանդը բերի Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ Իդլիբում իրավիճակին առնչվող ներկայիս տարաձայնությունների քաղաքական կարգավորման գործում: Աստանայի ձեւաչափի երաշխավորների առաջիկա գագաթնաժողովը, որը մոտ ապագայում պետք է անցկացվի Թեհրանում, Սիրիայի իրավիճակի համապարփակ քննարկման էական հնարավորություն է»,- ասել է Թահթ-Ռավանչին:

Երկուշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 5 թուրք զինծառայողներ եւ քաղաքացիական անձնակազմից մեկ աշխատակից զոհվել են Իդլիբում սիրիական կառավարական բանակի գնդակոծության ժամանակ: Այնուհետեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զոհվել են 5 զինվորականներ եւ 3 քաղաքացիական անձինք:

Թուրք առաջնորդն ավելի ուշ հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը Իդլիբ նահանգում հարձակումը դադարեցնի եւ փետրվարին հետ քաշվի թուրքական դիտակետերից՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ