News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին  ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՝ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի տրանսպորտի եւ կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող աշխատանքային ընթացակարգերին, առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը մեր առանցքային ծրագրերից է եւ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարեւոր նշանակություն»,- նշել է Սուրեն Պապիկյանը  եւ հավաստիացրել, որ կառավարությունն ունի հստակ հանձնառություն եւ քաղաքական կամք՝ իր իրավասությունների շրջանակում արագորեն լուծելու տարբեր հանգամանքներով պայմանավորված եւ տարիներով առկախված խնդիրները:

«Միեւնույն ժամանակ մենք ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը ընդհատված աշխատանքների վերանայման եւ խորհրդատվական ընկերության ընտրության հարցում եւ կիսում աշխատանքները սահմանված ժամանակացույցին ավարտելու երկուստեք կարեւորվող մոտեցումը»,-հավելել է նախարարը:

Պարոն Պյոն շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար եւ եւս մեկ անգամ հավաստիացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը ցանկացած հարցում՝ ծրագիրը ժամկետների մեջ ավարտելու համար։ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի՝ եւս 5 տարով երկարաձգման հաստատումը բանկի խորհրդի կողմից աննախադեպ որոշում է եղել, հետեւաբար երկուստեք ջանքեր պետք է գործադրենք ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշել է պարոն Պյոն։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը գործող ծրագրերի շարունակականությունն ապահովելու եւ դրանցում առկա խնդիրները համատեղ կարգավորելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում ԱԶԲ ֆինանսավորմամբ այս պահին վերակառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ 18, 7կմ հատվածը: Ճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, ներկայումս իրականացվում են հողային եւ արհեստական կառուցվածքների իրականացման աշխատանքները: Իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 83 %-ը եւ բետոնյա կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 59 %-ը:

Ասիական զարգացման բանկի միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին 42 կմ հատվածում միջոցներ են ձեռնարկվում ծրագիրը շարունակելու ուղղությամբ, նախատեսվում է ներգրավել ծրագրի նոր ինժեներ/խորհրդատուի եւ նախապատրաստել մրցութային փաստաթղթերը:

ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է նաեւ Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը՝ մոտ 51. 7 կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ