Instagram սոցցանցը սկսել է Following բաժնում հուշել օգտատերերին, թե ում պետք չէ հետեւել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրեն Ադամ Մոսերիին:
«Մենք ցանկանում ենք հեշտացնել սոցցանցում հաշիվների կառավարումը, որպեսզի ժապավենը ցույց տա ձեր ընթացիկ հետաքրքրությունները»,-TechCrunch-ը մեջբերում է նրա խոսքը:
Բացի այդ, նշվում է, որ դա Instagram-ին թույլ կտա մեծացնել գովազդի դիտումների թիվը: