News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձեւավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը (պատվիրակության ղեկավար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան, անդամներ՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյան, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյան) ս.թ. փետրվարի 6-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ: Չեխական կողմից հանդիպմանը մասնակցել են նաեւ ՆԳՆ Ապաստանի եւ միգրացիոն քաղաքականության վարչության պետ Պավլա Նովոտնան եւ  Միջազգային համագործակցության եւ ԵՄ վարչության պետ Բոհումիլ Հնիդեկը, ինչպես նաեւ ԱԳՆ Մուտքի արտոնագրերի վարչության երկու աշխատակիցներ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները, ինչպես նաեւ անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության միջեւ Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիի հետ: Չեխական կողմից հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ԱԳՆ` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը:

Կողմերը քննարկեցին երկու երկրների միջեւ ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսեցին առկա խնդիրներից եւ դրանց հաղթահարման հեռանկարներից։

Պրահա կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ միջագնական հանդիպում, որի շրջանակներում ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին ընդունել է Չեխիայի ԱԳՆ՝ ԱլԳ հարցերով հատուկ բանագնաց Յարոսլավ Կյուրֆյուրստը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱլԳ ապագայի վերաբերյալ կողմերի ունեցած տեսլականի եւ առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաեւ իրենց գոհունակությունն են հայտնել հայ-չեխական երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի եւ կողմերի միջեւ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ