News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ «սառը պատերազմի» ավարտից հետո։ Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։

Նրա խոսքերով՝ իր աշխատանքի նպատակն այն է, որպեսզի կանգնեցնի անկումը հարաբերություններում եւ բարելավի դրանք։

Սալիվանը խոստովանել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սկզբունքային տարաձայնություններ ունեն։ «Սակայն դա չի նշանակում, որ մենք չունենք մյուս կողմի հետ կապեր պահպանելու պարտավորություններ»,- կարծում է նա։

Դիվանագետը նաեւ նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իրեն անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարելավվեն երկու երկրների հարաբերությունները։ Սալիվանը խոստացել է շարունակել իր նախորդի՝ Ջոն Հանթսմանի գործունեությունը։

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Սալիվանը Մոսկվա է ժամանել հունվարի կեսին։ Փետրվարի 5-ին նա նախագահ Վլադիմիր Պուտինին է հանձնել հավատարմագրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ