News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն այս օրերին ներկայացված են Հարավային Ասիայի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին։ 16-րդ BASIS SOFTEXPO 2020-ը մասնավոր սեկտորի մեծամասշտաբ ցուցահանդես է, որի նպատակն է ցուցադրել IT և ITES արտադրանքներն ու ծառայությունները: Այն այս տարի ընթանում է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում փետրվարի 6-9։

«Արմաթը» ցուցահանդեսին մասնակցում է «Development Innovation Platform» (DIP) հիմնադրամի հրավերով, որի հետ նախկինում ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հիմնադրամը միտված է տարբեր շրջանակների փոխներգործությամբ (կառավարություն, մասնավոր սեկտոր, գիտական հանրություն) տեխնոլոգիական զարգացման խթանմանը։ Հատկանշական է, որ վերջինիս նպատակների ցանկում որպես առաջնահերթ կետ հստակ նշվում է Բանգլադեշի դպրոցներում Արմաթ լաբորատորիաների տեղադրման ու գործարկման անհրաժեշտությունը։

«Բազմաթիվ մարդիկ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրին, որպեսզի այն հաջող կերպով ներդրվի իրենց երկրում՝ Բանգլադեշում։ Հիմնադրամի ներկայացուցիչները բավականին շահագրգռված են այդ գաղափարով։ Ցուցահանդեսը դեռ շարունակվում է։ Նախատեսվում են հանդիպումներ տարբեր կրթական կառույցների ներկայացուցիչների հետ։ Արդյունքները կամփոփենք ցուցահանդեսի ավարտին, - նշեց ցուցահանդեսում «Արմաթի» ներկայացուցիչ Սոֆյա Հարությունյանը։

Ցուցահանդեսում Արմաթը ներկայացվում է, որպես դպրոցներում տեղակայված ինժեներական անվճար լաբորատորիա 10-18 տարեկան երեխաների համար, որը խթանում է աճող սերնդի մոտ ինժեներական հմտությունների զարգացումը։ Կազմակերպիչները նաև շեշտում են այն փաստը, որ նախագծի նկատմամբ իրենց հետաքրքրությունն են հայտնել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Մոնղոլիան, Վրաստանը, Եթովպիան, Աֆղանստանն ու Ռուսաստանը։

«Միջազգային ցուցահանդեսները հանդիսանում են «Արմաթը» ներկայացնելու կարևորագույն հարթակ մեր Միության համար, ուր հնարավոր է լինում առանձին հաճախորդներին բացատրել տեխնոլոգիայի առանձնահատկությունը», - մեկնաբանում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նշենք նաև, որ ցուցահանդեսին «Արմաթի» հարևանությամբ տեղակայված է ԱՏՁՄ անդամ «Instigate» խմբի «Instigate Robotics» ընկերության տաղավարը։

«Նախկինում հուշագիր ենք կնքել DIP հիմնադրամի հետ, ըստ որի նրանք ցանկանում են մեր արտադրանքն իրացնել Բանգլադեշում։ Ստացանք առաջարկ, որ «Instigate Robotics»-ը ևս ներկայանա ցուցահանդեսին, ինչից հետո ուղարկեցինք անհրաժեշտ նյութերը, որպեսզի հիմնադրամը դրանք ներկայացնի այցելուներին», - նշեց Instigate Robotics ընկերության տնօրեն Սուսաննա Առաքելյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ