News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ցրտահարությունների գյուղատնտեսական ապահովագրության վերաբերյալ պայմանագիր կնքելու վերջնաժամկետը 15-ից երկարաձգվում է փետրվարի 21-ը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ ծրագիրը վերաբերում է խաղողի թփերի և ծիրանի ծառերի` հնարավոր ցրտահարությանից ապահովագրմանը, իսկ վերջերս նաեւ հանրապետության երկու շրջաններում` դեղձի տնտեսությունների:

Նախարարի խոսքով` կազմակերպման և իրազեկման տեսանկյունից իշխանությունները կատարելագործվելու տեղ ունեն: «Ինչ վերաբերում է կարկուտի հետևանքներից ապահովագրմանը, ապա պայմանագիրը կնքելու վերջնական ժամկետը մարտի 25-ն է, եւ Էկոնոմիկայի նախարարությունը լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել ֆերմերներին, այդ թվում` ապահովագրական գործարքի ծախսերի մի մասը վերցնել իր վրա: Ներկայումս ստորագրվել է ավելի քան 50 պայմանագիր, և մենք վստահ ենք, որ քաղաքացիներն ավելի ակտիվ կլինեն, քանի որ ապահովագրությունը նրանց թույլ կտա պլանավորել իրենց բիզնեսը եւ հաշվարկել ռիսկերը»,- եզրափակեց Խաչատրյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ