ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում փետրվարի 10-ին քննարկեցին Ռուսաստանի Դաշնության հետ տարբեր ուղղություններով համագործակցության ենթահանձնաժողովի կազմի հաստատման մասին հարցը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Այս ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: