News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր, բարերար և Microsoft-ի հիմնադիրը պատվիրել է աշխարհի առաջին ջրածնային շարժիչով ջրածնային սուպերզբոսանավը` 644 միլիոն դոլար արժողությամբ: Զբոսանավում կա լողավազան, ուղղաթիռի համար հարթատեղ, սպա սալոն և մարզադահլիճ:

Գեյթսը հեղուկ ջրածնով աշխատող էկոզբոսանավը պատվիրել էր 2019-ին Մոնակոյում զբոսանավերի ցուցահանդեսից հետո, հայտնում է РБК -ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Հոլանդական Sinot ընկերության 112 մ երկարությամբ շքեղ նավն ունի հինգ տախտակամած, 14 հյուրի ու անձնակազմի 31 անդամի համար սենյակներ: Հիմնական առանձնահատկությունը 28 տոննա քաշով հերմետիկ պահոցն է, որը լցված է մինչեւ  -253 ° C սառեցված ջրածնով: Հեղուկ վառելիքը էներգիա է ստեղծում երկու շարժիչի համար ներկառուցված վառելիքային էլեմենտների օգնությամբ, որոնք էներգիա են առաջացնում թթվածնի հետ փոխազդեցության ժամանակ:

Դիզայներ Սանդեր Սայնոտը նշել է, որ Aqua զբոսանավը ստեղծվել է «խորաթափանց, հեռատես նավաստու» համար` հիմնվելով զբոսանավերի կառուցման առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարությունների վրա:

Զբոսանավը դժվար թե Բիլ Գեյթսի մոտ հայտնվի մինչև 2024 թվականը: Այնուամենայնիվ, երբ դա վերջապես տեղի ունենա, միլիարդատերը կկարողանա իր էկոնավով ժամում 20 մղոն արագություն բացել եւ առանց լիցքավորման անցնել 3.750 մղոն:

64-ամյա Գեյթսը համարվում է աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը. նրա ունեցվածքը 118 միլիարդ դոլար է գնահատվում: Microsoft-ի հիմնադիրը սիրում է հանգստանալ զբոսանավերի վրա, բայց սովորաբար վարձակալում է դրանք. նրա ունեցվածքի ցանկում զբոսանավ դեռ չկա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ