News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

iPhone-ի համար նոր թարմացումը պարունակում է «անակնկալ-գործառույթ», որը օգտակար կլինի առաջադեմ ավտոսիրողների համար։ Սմարթֆոնը կարելի կլինի օգտագործել ավտոմեքենայի բանալու փոխարեն, հայտնում է Vesti-ն։

Apple ընկերությունը թողարկել է iOS 13.4 թարմացման նոր տարբերակը, որի մեջ 9to5Mac պորտալի փորձագետները հայտնաբերել են նոր՝ CarKey գործառույթը։ Այն թույլ կտա iPhone-ը կամ Apple Watch սմարթ-ժամացույցն օգտագործել որպես ավտոմեքենայի բանալի։

CarKey-ի օգնությամբ կարելի է բացել եւ փակել ավտոմեքենան, ինչպես նաեւ գործի գցել շարժիչը՝ ինչպես ավանդական անբանալի հասանելիության դեպքում։ Գործառույթը կաշխատի այն ավտոմեքենաների հետ, որոնց մեջ ներկառուցված NFC չիպ կա։ Այսինքն, որպեսզի ավտոմեքենան բացվի սմարթֆոնով կամ ժամացույցով, սարքը պետք է գտնվի մոտակայքում։

Անվտանգության կարգավորումները կարելի կլինի փոխել, սակայն համակարգը չի պահանջում Face ID սքաների օգնությամբ նույնականացում։ Սմարթֆոնի համապատասխանեցումը ավտոմեքենայի հետ կիրականացվի Wallet հավելվածի միջոցով, որից հետո CarKey գործառույթը կարելի կլինի ավելացնել սինխրոնացված Apple Watch ժամացույցի մեջ։ Համակարգի եզրափակիչ կարգավորումը կատարվում է կոնկրետ ավտոարտադրողի հավելվածի օգնությամբ։

Հետաքրքիր է, որ Wallet հավելվածի միջոցով CarKey-ի օգնությամբ ավտոմեքենայի հասանելիությունը կարելի կլինի փոխանցել այլ մարդկանց, օրինակ՝ ընտանիքի անդամներին կամ ընկերներին։ Թե երբ կհայտնվի iOS 13.4 թարմացման կոմերցիոն տարբերակը, հայտնի չէ։

Ի դեպ, լավ նորություններ iPhone-ի օգտատերերի համար բելել է նաեւ iOS 13.3.1 թարմացումը։ Վերջին թողարկման մեջ ուղղվել է Apple CarPlay-ի օգնությամբ ավտոմեքենային միացնելիս  հեռախոսազանգերի ընդհատման հետ կապված սխալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ