News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիան ծրագրում է 2-3 տարվա ընթացքում թվային իեն թողարկել, հայտարարել է երկրի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բանկային եւ ֆինանսական համակարգերի հետազոտման հանձնաժողովի ղեկավար Կոզո Յամամոտոն։ Նրա խոսքերով՝ կառավարությունը իր կրիպտոարժույթի մշակումը կներառի զարգացման միջնաժամկետ ծրագրի մեջ եւ կդարձնի այն կարեւոր ուղղություններից մեկը, հայտնում է Reuters-ը։

Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր սեփական թվային վճարային համակարգի միջոցով պետք է վերահսկի դրամական միջոցների հոսքը։ Դա կարող է կանխել մեծ տատանումները ճգնաժամի ընթացքում եւ կայունացնել տնտեսությունը, նշել է Յամամոտոն։

Հունվարի 30-ին Ճապոնիայի բանկի փոխնախագահ Մասաեսի Ամամիան ընդգծել էր, որ պետության համար ծայրահեղ կարեւոր է նախապատրաստվել ազգային թվային արժույթի թողարկմանը։ Դրա անհրաժեշտությունը կարող է կտրուկ առաջանալ հանրության կողմից աճող պահանջարկի պատճառով, որը կապված է վճարումների ոլորտում ինովացիաների շատ արագ զարգացման հետ, պարզաբանել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ