News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեգենդար McLaren F1-ի հեղինակ Գորդոն Մյուրեյը եւ նրա Gordon Murray Design (GMD) ընկերությունը ստեղծել են մեկտեղանոց Motiv անօդաչուն, գրում է Motor-ը։

Նախագծի նպատակը էականորեն ծախսերը նվազեցնել թույլ տվող հարթակի ստեղծումն է եւ օպերատորներին ավտոնոմ կառավարման ցանկացած համակարգին հարմարվելու պատրաստ արտադրանք տրամադրելը։

Մեկտեղանոց կվադրիցիկլ Motiv-ը GMD-ի, Delta Motorsport-ի եւ itMoves-ի համագործակցության արդյունքն է։ Նախագիծը ֆինանսավորվում է պետական IDP14 ծրագրի միջոցով, որի շրջանակներում ոչ թանկարժեք եւ թեթեւացած էլեկտրական հարթակ է ստեղծվում։ Անօդաչուի հիմքում ընկած է iStream Superlight արտոնագրված հարթակը։

Motiv-ի երկարությունը կազմում է երկուսուկես մետր, իսկ դա նշանակում է, որ այն ունի քաղաքներում խցանումները նվազեցնելու հնարավորություն։ Էլեկտրաշարժիչը 20 կիլովատ հզորություն ունի, իսկ մարտկոցների հնարավորությունը 17,3 կվատ/ժամ է, որը կարող է մոտ 100 կմ շարժման հնարավորություն տալ։ Տեղից պոկվելով, մեքենա կարող է 7,5 վայրկայնում 100 կմ/ժ արագություն զարգացնել, սակայն այն 65 կմ/ժ-ից ավել արագությամբ չի կարող երթեւեկել։ Մարտկոցի լիցքավորումը 20-ից մինչեւ 80 տոկոս տեւում է 40 րոպե։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ