News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում արվեստաբան Ավելինա Լեսպերը ներողություն է խնդրել այն բանի համար, որ պատահաբար ոչնչացրել է կոմպոզիցիան արվեստի հեղինակավոր տոնավաճառում, հայտնում է BBC-ն։

Մեքսիկացի նկարիչ Գաբրիել Ռիկոյի կոմպոզիցիան ցուցադրվում էր Մեխիկոյի OMR պատկերասրահում։

Աշխատանքը կազմված էր մեծ ապակյա վահանակից՝ պատահական իրերով, ինչպիսին է ֆուտբոլի գնդակը եւ ներսում փետուր, եւ արժեր մոտ 20 000 դոլար։ Լեսպերը ներողություն է խնդրել Zona Maco տոնավաճառում «տխուր միջադեպի» համար, որը, նրա խոսքերով, «կանխամտածված չի եղել»։

«Դա նման էր նրան, որ աշխատանքը լսեց իմ մեկնաբանությունը եւ զգաց, թե ինչ եմ այդ մասին մտածում»,- ասել է նա։

Պատկերասրահը հայտարարել է, որ արվեստի գործի ոչնչացումը պատահաբար է եղել, սակայն Լեսպերի արարքը ոչ պրոֆեսիոնալ է անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ