News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ես խնդրում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի անձնական հայտարարությունները չնույնականացնեք Վենետիկի հանձնաժողովի հետ: Սա շատ կարևոր է: ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները դա հենց ինստիտուտի հայտարարություն է, բայց Բուքիքիոյի դեպքում դա այդպես չէ»։ Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլի» պատգամավոր, Սահմանադրական դատարանի նախագահի և 6 դատավորների պաշտոնանկության մասին նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը:

«Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավորը, ըստ էության, կասկածի տակ է դրել Վենետիկի հանձնաժողովի նախագահի անաչառությունը՝ հիմնավորելով, թե Ջիանի Բուքիքիոյին Հայաստանի նախկին իշխանությունները շքանշան են տվել, որի վրա թանկարժեք ադամանդներ են եղել:

«Հիշեցնեմ, որ Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանաշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ: Ինքը խորհրդատվական մարմնի ղեկավար է, մենք իր ասածները ի գիտություն ընդունում ենք, բայց մեզ համար կարևորը մեր պետության առաջընթացն է ու մեր Սահմանադրության պահպանումը»,- ասել է իշխանական պատգամավորը:

Նշենք, որ 2009թ.-ին Ջիանի Բուքիքիոյին պատվո շքանշանով է շնորհվել ոչ թե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի Հանրապետության անունից՝ մեր երկրի եվրոպական ինտեգրմանը նպաստելու և ՀՀ-ում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ներդրման համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ