News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հոնկոնգի և Չինաստանի հայ համայնքը հուզիչ տեսանյութ է հրապարակել ՝ ուղղվածկորոնավիրուսի կանխարգելման դեմ Չինաստանի պայքարին: Տեսանյութում իրենց խրախուսական խոսքն են փոխանցել Չինաստանի տարբեր քաղաքներում ապրող հայեր։ Նրանք փորձել են քաջալերել չինացի ժողովրդին և իշխանություններին, որոնք ձեռնարկել են աննախադեպ քայլեր համաճարակը դադարացնելու համար: Տեսանյութը,որը պատրաստվել է Հայաստանում, նաև ներկայացնում է Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում չինարեն սովորող հայ ուսանողներին:

Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի նախագահ Հենրի Արսլանյանի խոսքով՝«այս քայլով իրենք ցանկանում ենք իրենց չինացի ընկերներին հիշեցնել, որ հայ ազգը մշտապես աջակցելու և լինելու է չինացիների կողքին՝ հատկապես այս դժվարին շրջանում»:

«Հայերը Չինաստանի հետ» խորագրով տեսահոլովակը արդեն հասանելի է YouTube-ում  և կցուցադրվի չինական և արևմտյան լրատվամիջոցներով՝ #ArmeniansWithChina և #WeAreChina հեշթեգերով:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբից ի վեր, հայ համայնքը փորձել է տարբեր նախաձեռնություններով օգտակար լինել է Չինաստանին։ Այդպիսի նախաձեռնություններից էր ավելի քան 10,000 բժշկական դիմակների և ձեռնոցների նվիրաբերումը Չինաստանին, ինչը կազմակերպել էին մի խումբ կամավորների, այդ թվում նաև Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողներ։

Չինաստանի հայ համայնքը, որն առավել հայտնի է ChinaHay անունով,  հսկայական աճ է ապրել վերջին տարիներին: Համայնքի անդամները հիմնականում բնակվում են Պեկին, Շանհայ, Նանջինգ, Գուանչժո, Շենժեն և Հոնկոնգ քաղաքներում: Համայնքի մասին ավելին իմանալու համար, կարող եք այցելել ChinaHay-ի ֆեյսբուքյան էջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ