News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում սպասվող նախագահական ընտրապայքարին ընդառաջ՝ ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:

Հայտարարության մեջ ասված է.

«-Կարեւորելով մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները՝ որպես Արցախի պետականաշինության նոր փուլի սկիզբ,

- նպատակ ունենալով այդ կարեւորագույն գործին բերելու մեր նպաստը՝ որպես հանրային կարծիքի կրող եւ արտահայտող,

-հարգելով քաղաքական բազմակարծությունը եւ ազատ արտահայտվելու իրավունքը,

-գնահատելով ԱՀ նախագահի հավանական թեկնածուներից յուրաքանչյուրի ներդրումը մեր երկրի կայացման եւ զարգացման գործում,

-ուսումնասիրելով նրանց հրապարակային ելույթներում հնչեցրած թեզերը՝

մենք՝ ստորեւ ստորագրողներս, գտնում ենք, որ պետության ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվի կառավարման բնագավառում փորձ ունեցող, ժամանակակից մտածողությամբ օժտված, խնդիրները տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների համատեքստում պատկերացնող, հանրային բարձր աջակցություն ունեցող քաղաքական գործիչ: Մեր երկրի պատմության վերջին 15 տարիներին քաղաքական նորարարությունը եւ տնտեսական բարեփոխումներն ու սոցիալական բարեկեցության աճը կապված են «Ազատ հայրենիք» կուսակցության եւ նրա առաջնորդ Արայիկ Հարությունյանի հետ: Ուստի, մենք հայտարարում ենք, որ մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը»:   

Հայտարարության տակ ստորագրել են  «Հելսինկայն նախաձեռնություն – 92» (Կարեն Օհանջանյան), «Հանուն ժողովրդի» (Վազգեն Ասրյան), «Իրազեկ սերունդ»    (Սերյոժա Ավանեսյան), «Երիտասարդության զարգացման կենտրոն» (Սուսաննա Պետրոսյան), «Մտքի ուժ» (Սարգիս Ասատրյան), «Հանուն Արցախի» (Սերգեյ Խաչատրյան), «Հայ բարեկամների միավորում» (Սերգեյ Եփրեմյան), «Գթության մայր» (Իրինա Քեշիշյան), «Մեկ ազգ, մեկ բռնունցք»  (Արայիկ Հակոբյան), «Ողջամիտ քաղաքացի»  (Արտակ Ավագիմյան) եւ «Արցախի սպորտի եւ երիտասարդության զարգացման  կենտրոն»  (Արթուր Շիրինյան) հասարակական կազմակերպությունները:

Հայտարարության հեղինակները նշել են նաեւ, որ նախաձեռնությունը բաց է միանալ ցանկացող բոլոր ՀԿ-ների համար:

Նշենք, որ ավելի վաղ «Ազատ հայրենիք» կուսակցությունը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության հետ նախընտրական դաշինք է ձեւավորել, որին միացել են «Արցախի Արմենական», «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն» եւ «Շարժում-88» կուսակցությունները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ