News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել. Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ, ասաց, որ պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք, իրավական կողմը պահենք, սպասում էինք արձագանքի, քանի որ արձագանք չեղավ, չմասնակցեցինք քվեարկությանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ն «այո»-ի ճամբարո՞ւմ է լինելու, թե «ոչ»-ի, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք հիմա քաղխորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք եւ կհայտարարենք: Մեզ մոտ այդպես միաձայն չէ: Եթե ես հիմա իմ անձնական տեսակետը հայտնեմ, կխանգարեմ մեր քաղխորհրդի անդամներին, պատգամավորներին, համակիրներին, որ եթե Ծառուկյանն ասել է, ուրեմն այդպես պետք է լինի: Ես բոլորին պետք է լսեմ, մեծամասնությունն ինչպես ասի, այդպես էլ կլինի»:

Ինչ վերաբերում է նրան, որ հնարավո՞ր է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների հետ ԲՀԿ-ն դիմեն ՍԴ եւ վիճարկեն հանրաքվե նշանակելու որոշումը, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց. «Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, դրա համար մենք ձեռնպահ ենք մնացել»:

Ծառուկյանը հավելեց, որ հանրաքվեի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել. «Ոչ առաջարկ է եղել, ոչ էլ հանդիպել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ