News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանի ուղեկցությամբ Եվրոպայի խորհրդի քրեական իրավունքի համագործակցության բաժնի ղեկավար Ռալուկա Իվանի գլխավորած պատվիրակությունն այցելեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում նախատեսված այցի գլխավոր նպատակն էր ծրագրի սկզբնական փուլում ծանոթանալ հիմնարկի խնդիրներին ու կարիքներին:

Շրջայցի ընթացքում պատվիրակության անդամները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի, քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանի, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գեւորգյանի, ինչպես նաեւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Հովհաննիսյանի ուղեկցությամբ եղան հիվանդասենյակներում, լաբորատոր-գործիքային հետազոտությունների սենյակներում, ճաշարանում, օտարերկրյա դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքում, երկարատեւ տեսակցությունների՝ նոր վերանորոգված սենյակներում, գրադարանում եւ խեցեգործության սենյակում:

Նրանց ներկայացվեցին բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման առանձնահատկություններն ու այն խնդիրները, որոնք կապված են սարքավորումների հագեցվածության եւ առկա թափուր ու նոր հաստիքների ավելացման անհրաժեշտության հետ:

Վերոնշյալ ծրագրի համատեքստում պատվիրակության անդամների կողմից անդրադարձ կատարվեց համապատասխան գործիքակազմերի մշակմանը՝ հիմնարկներում ինքնասպանությունների եւ ինքնավնասումների դեպքերը նվազեցնելու համար, մասնավորապես շեշտադրվեց այնպիսի միջոցառումների մշակումը, որոնք թույլ կտան քրեակատարողական հիմնարկ առաջին մուտքի ժամանակ բացահայտել անձանց մոտ առկա հոգեկան խնդիրները:

Այցելության ավարտին կողմերը միմյանց շնորհակալություն հայտնեցին համագործակցության համար, որն իր դրական ազդեցությունն է ունենում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բժշկական սպասարկման ոլորտի զարգացման գործում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ