News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հորդանանի հայ համայնքը պատմական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս մասին փետրվարի 11-ին Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ II:

«Դուք կարևոր դեր եք խաղում տարածաշրջանում եւ, ակնհայտորեն, իմ երկրում, Երուսաղեմում եւ Հորդանան գետի արևմտյան ափին»,- շեշտել է նա:

Թագավոր Աբդալլահ II նշել է, որ գտնվում է Հայաստանում  Հորդանանի եւ «տարածաշրջանում տուժած հայերի» հատուկ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ: «Կարծում եմ, որ մենք սերտորեն աշխատելու ենք, որպեսզի խանդավառորեն եւ ուրախությամբ նայենք դեպի ապագա` մեր հարաբերությունների հաջորդ 100 տարիներին»,- հավելել է նա: 

Հորդանանի թագավորը նշել է, որ հանդիպել է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որոնք շատ հետաքրքրված են երկրների միջեւ համագործակցության նոր հնարավորություններով:

«Ուստի ես կարծում եմ, որ մենք շատ անելիքներ ունենք, եւ ես լավատեսորեն եմ տրամադրված»,- հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ