News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում փետրվարի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, փոխանցում է Turan.az-ը:

Դեսպանությունն արձանագրել է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հայտնել է փետրվարի 9-ի ընտրությունների առիթով իր դիտարկումների եւ մտահոգությունների մասին, որոնք անցկացվել են սահմանափակող օրենսդրական եւ քաղաքական միջավայրում, որը խոչընդոտել է իրական մրցակցությանը: «Այս ընտրությունները նշանավորվել են մամուլի եւ հավաքների ազատության սահմանափակմամբ»,- նշում են դեսպանությունից:

Այնուհետեւ հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանը խոստացել է հնարավորինս արագ քննել ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած խախտումները: «ԺՀՄԻԳ զեկույցը ցույց է տալիս, որ տեղ են գտել բազմաթիվ խախտումներ: Քննությունը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ նախորդ եւ ապագա հանձնարարականների կատարումը Ադրբեջանի պարտավորությունն են որպես ԵԱՀԿ անդամի եւ, ինչն ավելի կարեւոր է, ադրբեջանցի ժողովրդի առաջ»:

ԱՄՆ դեսպանությունը հայտարարության վերջում ընդգծում է իր հանձնառությունը Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի հետ համագործակցությանը՝ ուժեղ, կայուն, ժշողովրդավարական եւ բարգավաճ ապագայի ապահովման նրանց ջանքերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ