News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում բախումների ժամանակ տուժել է ավելի քան 170 մարդ՝ ցուցարարներ եւ ոստիկաններ: Կարմիր խաչի լիբանանյան միության ներկայացուցիչը հայտնել է, որ նրանցից 24-ին տեղափոխել են հիվանդանոցներ, մնացյալին օգնություն է ցուցաբերվել տեղում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անկարգությունների դեմ պայքարի հատուկ կազմավորումներն ավելի վաղ Բեյրութի կենտրոնում կիրառել էին ջրի թնդանոթներ եւ արցունքաբեր գազ՝ բողոքի շարժման ակտիվիստներին ցրելու համար, որոնք փորձել են հասնել Պլյաս Էտուալի վրա գտնվող խորհրդարանական պալատ: Ոստիկանական ուժերին օգնելու համար մայրաքաղաք են ուղարկվել բանակային պարեկներ:

Ցուցարարներին չի հաջողվել տապալել Պատգամավորների պալատի նիստը, որի ժամանակ տեղի էր ունենալու վարչապետ Հասան Դիաբի ղեկավարած կառավարությանը վստահության քվե տալու քվեարկությունը: Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտնել է, որ Պլյաս Էտուալի պալատ են հասել 128 պատգամավորից 68-ը, ինչը թույլ է տվել նստաշրջանը բացել եւ սկսել կառավարության հակաճգնաժամային ծրագրի քննարկումը:

Երկրի վարչապետն իր ելույթում ընդունել է, որ իր կառավարությունը «ստիպված է երկար ճանապարհ անցնել մինչ կհաջողվի վերականգնել պետության հանդեպ քաղաքացիների վստահությունը»: «Ժողովրդական շարժման պահանջներից շատերն արդարացի են եւ անչափ արագ իրականացում են պահանջում»,- շեշտել է Դիաբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ