News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի դեմ մեկ միլիարդ դոլար արժողությամբ կանադական դատական հայցը Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար հիմքեր չունի: Վճարումների մասին պահանջը մերժել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում միջազգային կանոնների հիման վրա»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` հավելելով, որ դատական հայցը որևէ հիմք չունի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանադացի փաստաբանները խմբակային հայց են ներկայացրել Իրանի իշխանությունների դեմ` պահանջելով 1.5 միլիարդ կանադական դոլար (1.1 միլիարդ ԱՄՆ դոլար) վճարել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»` Թեհրանում խոցված ինքնաթիռում իրենց հայրենակիցների մահվան համար: 

Գլխավոր հայցվորի անունը չի հրապարակվել, քանի որ նրա ընտանիքին Իրանում կարող է ենթարկվել հետապնդման վտանգ սպառնալ Իրանի իշխանությունների կողմից, պարզաբանում են փաստաբանները: Գործով ամբաստանյալներն Իրանի պետությունն է, Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարները:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել հունվարի 8-ի առավոտյան` Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելիս: Զոհվել է 176 մարդ, այդ թվում` Ուկրաինայի 11 քաղաքացի: Իրանը խոստովանել է, որ սխալմամբ է խոցել ինքնաթիռը եւ առաջարկել է 80 հազարական դոլար վճարել զոհերի ընտանիքներին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է փոխհատուցումից եւ հայտարարել, որ մտադիր է միջազգային դատարանի միջոցով մեծ գումարների վճարման հասնել:

Իրանի իշխանությունները որոշել են խոսցված ինթնաթիռի սեւ արկղերը պահել իրենց մոտ: Այս որոշումը քննադատվեց Կանադայի վարչապետ Զասթին Թրյուդոյի կողմից: Նա կոչ արեց դրանք մեկ այլ երկիր տալ, քանի որ Թեհրանը չունի բավարար տեխնիկական հնարավորություններ` տվյալներն արագ վերծանելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ