News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 31
USD
500.8
EUR
554.34
RUB
6.3
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները թաքցնում են Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա Իրանի հարձակման հետևանքով զոհվածների մասին տվյալները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամերիկյան հրապարակումներում «զոհվածներ» բառը փոխարինվել է «գանգուղեղային վնասվածքներ» բառով: Նրանք թաքցնում են Աին-ալ-Ասադի վրա հարվածի հասցրած կորուստները»,- մեջբերում է նրան Fars գործակալությունը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվեց հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի տարածքի ուղղությամբ ԱՄՆ հրթիռային հարվածից հետո, որի հետեւանքով զոհվել էր «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին: Ի պատասխան, հունվարի 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային գրոհ էր իրականացրել Իրաքում երկու օբյեկտների վրա, որոնք օգտագործվում էին ամերիկացի զինվորականների կողմից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գնդակոծման արդյունքում «ոչ ոք չի զոհվել եւ չի տուժել»: Ավելի ուշ ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Թոմաս Քեմփբելը հայտնել էր 50 զինծառայողի մասին, որոնց մոտ Իրանի հրթիռային հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքներ էին ախտորոշվել:

Փետրվարի 11-ին Պենտագոնը հայտարարեց, որ այդ թիվը 109 մարդ է կազմել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի ԱԳ նախարարը համավարակի ֆոնին ԱՄՆ պատժամիջոցներն ահաբեկչություն է որակել
Այսպիսի գործողությունները «իրավունքի տեսակետից ոչ միայն ահաբեկչություն են Իրանի դեմ, այլեւ հանցագործություն մարդկության դեմ…
Զարիֆը պատասխանել է Պոմպեոյին
Անգամ կորոնավիրուսի համավարակը չի կարող նրան հետ պահել երրորդ կարգի քարոզչությունից…
ԱՄՆ առաջնորդները ստում են, երբ պնդում են, որ ցանկանում են օգնել Իրանին. Ռոհանի
Նա ԱՄՆ նախագահին համեմատել է մեկի հետ, ով արգելափակել է մուտքը դեպի մաքուր ջրով ջրհորը եւ ձեռքին մի բաժակ պղտոր ջուր պահած ասում է. «Ես եկել եմ օգնելու»...
Թեհրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն երկրում ճգնաժամ է ստեղծում կորոնավիրուսի բռնկման ժամանակ
«Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելով` Միացյալ Նահանգները խոչընդոտում են անհրաժեշտ բժշկական սարքավորումների մատակարարումը կորոնավիրուսով վարակված հիվանդներին...
Պենտագոնը նախազգուշացրել է Իրանին պատասխան քայլերի չդիմել Իրաքում կոալիցիայի հարվածի հետ կապված
«Ես կնախազգուշացնեի Իրանին եւ այն ուժերին, որոնց նրանք աջակցում են, չդիմել պատասխան քայլերի, որոնք կարող են վտանգել Միացյալ Նահանգների, կոալիցիայի կամ մեր գործընկերների ուժերը...
Թրամփը պետք է վերանայի ամերիկյան զորքերի պահվածքը տարածաշրջանում. Իրան
«Վտանգավոր քայլեր ձեռնարկելու եւ անհիմն մեղադրանքներ առաջադրելու փոխարեն Թրամփն, ավելի լավ է, վերանայի իր ուժերի ներկայությունն ու պահվածքը տարածաշրջանում...
Ամենաշատ