News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

IBM ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է 2019 թվականին կիբերսպառնալիքների վերաբերյալ X-Force Threat Intelligence Index 2020 զեկույցը: Ըստ դրա` անցած տարվա ընթացքում հաքերներն ավելի քան 8.5 միլիարդ ձայնագրություն են գողացել, ինչը երեք անգամ ավելի շատ է, քան 2018 թվականին: Անվտանգության հետ կապված խնդիրների եւ ամպային ծառայությունների սարքավորումների պատճառով 2019-ին ավելի քան 85 տոկոս գողություն է կատարվել, ինչը նույնպես զգալիորեն բարձր է, քան 2018-ին, երբ նման դեպքերը չէին գերազանցում անգամ կեսը, գրում է «Կոմերսանտ»-ը:

Գրոհների ընդհանուր թիվը նվազել է 14 տոկոսով, սակայն, միեւնույն ժամանակ, աճել է յուրաքանչյուր դեպքի համար գողացված տվյալների թիվը:
Այդպես, անցած տարի գողությունների գրեթե երեք քառորդը ավելի քան 100 միլիոն տվյալ է գաղտնազերծել: Երկու դեպքում խոսքը միլիարդավոր գողացված տվյալների մասին է:

IBM-ը եզրակացրել է, որ հաքերի 60 տոկոսն իրականացվել է նախկինում գողացված տվյալների եւ ծրագրային ապահովման հայտնի խոցելիության միջոցոով: Սա չարամիտներին թույլ է տվել ավելի քիչ ապավինել օգտվողներին խաբելու վրա` տվյալներին հասնելու համար: Այդպես, ֆիշինգային գրոհների թիվը 2019 թվականին 2018 թվականի բոլոր հաքերային դեպքերի կեսից կրճատվել է մինչև 31 տոկոս:

Ծրագրային ապահովման խոցելիության օգտագործումը նախորդ տարվա ընթացքում հաքերի 30 տոկոսի պատճառն էր, ինչը տոկոսով ավելին է, քան 2018 թվականին: Ըստ IBM-ի տվյալների`Microsoft Office- ի և Windows Server Message Block-ի վաղուց հայտնի խոցելի թերությունները դեռ հաջողությամբ եւ լայնորեն շահագործվում են: Ընդհանուր առմամբ, ներկայումս ավելի քան 150 հազար ծրագրային ապահովման խոցելիություն է հայտնի: Հաքերի դեպքերի 29 տոկոսում օգտագործվել են օգտատերերի` նախկինում գողացված տվյալները: Հաքերներն օգտագործում են այս տվյալները` օրինական թրաֆիքի հետ միաձուլվելոււ համար, ինչն էլ ավելի է բարդացնում նրանց հայտնաբերումը:

«Կոպիտ ուժի» հարձակումները, երբ հաքերը գաղտնաբառ է հավաքում բոլոր հնարավոր տարբերակները ընտրելով, կազմում են 2019-ի բոլոր կիբերհարձակումների միայն 6 տոկոսը: Մեծացել է ջնջիչ ծրագրերի օգտագործումը, որը միջին հաշվով ընկերություններին եւ պետություններին մեկ դեպքի համար 239 միլիոն դոլար են արժենում: Սա 60 անգամ ավելին է, քան հաշվառման տվյալների հաքի մեկ դեպքը: Նման ծրագրերը պետությունների կողմից հաճախ օգտագործվում են ազգային մակարդակով:

Վերծանիչ վիրուսները ավելի տարածված են դարձել 2019 թվականին, իսկ շորթման նպատակով հարձակումները ուղղված են ինչպես հասարակակն, այնպես էլ մասնավոր հատվածներին:

Անցյալ տարի ԱՄՆ-ի ավելի քան 100 հանրային ծառայություն ենթարկվել է վերծանիչ վիրուսների հարձակմանը, դեպքերի 80 տոկոսում հարձակվողները խոցելիություն են հայտնաբերել Windows Server Message Block-ում, ինչպես դա եղավ 2017-ին WannaCry-ի դեպքում: 2019-ի վերջին հարձակումներն ամենից հաճախ իրականացվում էին ZeroCleare անունով նոր վիրուսով: Բանկային ոլորտում վիրուսներից տարածված էին TrickBot-ը, Ramnit-ը, Gozi-ն եւ QaBot-ը: Բանկային վիրուսների շարքում նոր ծրագրերի աճը կազմել է 45 տոկոս, այլ ֆինանսական շորթիչ ծրագրերի մեջ` 36 տոկոս: Ընդհանուր առմամբ, գաղտնագրման ծրագրեր օգտագործմամբ հարձակումները 2019 թվականին կազմակերպություններին ավելի քան 7.5 միլիարդ դոլար են արժեցել:

Սպամը եւս տարածված խնդիր է: IBM-ում պարզել են, որ սպամը ամենից հաճախ ուղարկվում է Միացյալ Նահանգներից (26.5 տոկոս), Ֆրանսիայից (7.6 տոկոս) եւ Նիդեռլանդներից (6.3 տոկոս): Ռուսաստանն այս ցուցակի չորրորդ տեղում է` 6.1 տոկոս: Սպամի ամենախոշոր ստացողներն են ԱՄՆ-ն (11.7 տոկոս), Հնդկաստանը (6.4 տոկոս) ու Ինդոնեզիան (5.9 տոկոս): Ռուսաստանն այս ցուցակում չորրորդ տեղում է` 5.8 տոկոսով: Բոլոր նամակների մեծ մասը (69.5 տոկոս) վարակված հղումներ են պարունակել:
2019 թվականին խոշոր տեխնոլոգիական ընկերությունները ենթարկվել են կիբերհարձակումների ամենամեծ թվին: Google-ը ցուցակի առաջին տեղում է, որին բաժին է ընկել սպառնալիքների 39 տոկոսը: Հաջորդը YouTube-ը (17 տոկոս), Apple-ը (15 տոկոս) եւ Amazon-նն են (12 տոկոս): Առաջին տասնյակում են նաեւ Spotify-ը, Netflix-ը, Microsoft-ը, Facebook-ը, Instagram-ը եւ WhatsApp-ն:

2019 թվականին ֆինանսական սեկտորը կիբերհանցագործությունների ամենատարածված թիրախն է եղել: Այս ոլորտին հետեւում է րիթեյլը, տրանսպորտային ոլորտը, լրատվամիջոցները, մասնագիտական առցանց ծառայություններն եւ երկրների կառավարությունները: Կիբերհարձակումների ուղղության աշխարհագրությունից դատելով` Հյուսիսային Ամերիկային բաժին է ընկնում ամբողջ սպառնալիքների 44 տոկոսը, Ասիային` 22 տոկոսը, իսկ Եվրոպային՝ 21 տոկոսը: Հարձակումների 7 տոկոսը ուղղվել է Մերձավոր Արեւելքին, 5 տոկոսը՝ Հարավային Աֆրիկային:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ