News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Ռուսաստանին եւ Թուրքիային հասկացրել են, որ իրենց դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում, չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իդլիբը շատ վատ իրավիճակ է: Մենք ռուսներին ասել ենք, որ դա մեզ դուր չի գալիս, մենք թուրքերին ասել ենք, որ մեզ դա դուր չի գալիս: Բայց դրան վերջ տալու ոչ մի կախարդական փայտիկ չկա»,- ասաց նա` ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում Վաշինգտոնում: Նրա խոսքով` Միացյալ Նահանգները պատրաստ չեն իրենց զորքերով լուծել խնդիրը, որը իրենք չեն ստեղծել:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ռուս գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին, կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբ նահանգում եւ  մինչև փետրվարի վերջ հեռանա Թուրքիայի դիտորդական կետերից` հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխան տալ:

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից Աստանայում (այժմ ՝ Նուր-Սուլթան) 2017-ի մայիսին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիայում դեէսկալացիայի չորս գոտի է ստեղծվել: Դրանցից երեքի տարածքը 2018-ին անցել էր Դամասկոսի վերահսկողության տակ: Չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբ նահանգում եւ հարևան Լաթաքիայի, Համայի եւ Հալեպի հատվածներում, դեռեւս ենթակա չէ հանրապետության կառավարությանը: Ընդ որում, դրա մեծ մասը գրավվել է «Զեբհաթ ան-Նուսրա»-յի ահաբեկիչների կողմից: 2018-ի սեպտեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան Սոչիում պայմանավորվել էին Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, որտեղ տասնյակից ավելի տարբեր ստորաբաժանումներ կան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքի նախագահը հրահանգել է Մուստաֆա ալ-Կազիմիին նոր կառավարություն ձեւավորել
Պետության ղեկավարը կաբինետ ձեւավորելու իրավասություն է տվել Ալ-Կազիմիին այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը ներկայիս նշանակված վարչապետ Ադնան ալ-Զուրֆին հրաժարվեց Իրաքի կառավարության ձեւավորումից...
Իրաքում ամերիկյան նավթավերամշակման գործարանը հրթիռակոծության է ենթարկվել. լրատվամիջոց
Սա վերջին ամիսներին Իրաքում ամերիկյան էներգետիկ կետերի վրա առաջին հարձակումն է…
Tasnim. Իրանը ԱՄՆ զինված ուժերին կոչ է արել լքել Իրաքն ու լարվածություն չստեղծել տարածաշրջանում
«Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ միջազգային հանրությունը նշում են լարվածության նվազեցման կարեւորությունը կորոնավիրուսի բռնկման պայմաններում...
Իրաքում հրթիռակոծել են միջազգային կոալիցիայի ռազմաբազան
Բասմայա ռազմաբազայի վրա հարձակում է կատարվել նվազագույնը երկու հրթիռով…
Իրաքում երկու ամերիկյան զինծառայողներ են սպանվել
Նրանք սպանվել են երկրի կենտրոնական մասի լեռնային շրջանում «Իսլամական պետության» ցիտադելի չեզոքացման առաքելության ժամանակ․․․
Մերձավոր Արեւելքի իրավիճակը կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրա. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ
«Մերձավոր Արեւելքի իրավիճակը շատ կարեւոր է մեզ համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ