News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Իհարկե կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի Մարդու իրավունքներ եվրոպական դատարանի դիրքորոշումը Սահմանադրական փոփոխություններից հետո, եթե Սահմանադրական դատարանի 7 դատավորների պաշտոնավարումը դադարեցվի, բայց դա ամենակարևորը չէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Ես հիմա չէի ուզենա գնահատել, թե ինչքան կնստի պետության վրա, հաղթելու շանսներն էլ մեծ են, բայց մեր խնդիրն այն չէ, որ պետությունը պարտվի կամ հաղթի Եվրոպական դատարանում, պարտվում է պետությունը, որովհետև գնում է հակասահմանադրական ճանապարհով։ Իհարկե կարելի է դիմել  Եվրոպական դատարան, իհարկե կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի դիրքորոշումը, բայց դա ամենակարևորը չէ։ Պետությունը պարտվում է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պետությունը պարտվում է իր ապագան։ Մենք, անշուշտ, խնդիրներ կունենանք, կունենանք լուրջ խնդիրներ, որովհետև այս ճանապարհով գնալն անթույլատրելի է»,-նշեց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե նախկին իշխանությունները կապեր ունեն միջազգային կառույցների հետ և դրանց անաչառությունը կասկածելի է, Հարությունյանն ասաց․  «Արտաքին քաղաքականությունը հետաքրքիր ոլորտ է, որտեղ շատ հաճախ ձեռնտու է, որ դիմացի կողմը լինի թույլ։ Սա թուլացնելու է մեր դիրքերը և արտաքին քաղաքականության առումով։ Ինչքան ուզում ես այստեղ հոխորտա, ասա, որ եվրոպական կուսակցությունները կաշառված են, Վենետիկի հանձնաժողովը կաշառված է, բոլորը, որ քո մասին դիրքորոշում կհայտնեն, նրանք բոլորը կաշառված են, դա ամենևին չի օգնում, այլ ավելի խորացնում է իրավիճակը, ավելի թույլ իրավիճակում է դնում Հայաստանի Հանրապետությանը»։

Հարցին եվրոպական կառույցների կամ կուսակցությունների հետ իրենք քննարկում ունեցել են, նա պատասխանեց․  «Քննարկումներ առնվազն ես տեղյակ չեմ եղել, որ ունեցել ենք, բայց կունենա՞ն՝ այո»։

Դավիթ Հարությունյանը շեշտեց՝ որևէ ձևով չի պատրաստվում մասնակցել «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչությանը․ «Բոլոր նրանք, որոնք համարում են, որ այս հարցը ոչ թե հակասահմանադրական է, այլ բովանդակային առումով անընդունելի  է, նրանք պետք է ստեղծեն «Ոչ»-ի ճամբար։ Իմ պարագայում ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետականության դեմ և չեմ ուզում մասնակցել այդ հանցագործությանը։ Սա այն հարցն է, որին չես կարող պատասխանել այո կամ ոչ։ Ինքնին հարցադրումը անթույլատրելի է և հակասահմանադրական է։ Ես որևէ ձևով չեմ պատրաստվում մասնակցել «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչությանը, քանի որ պրոցեսը համարում եմ հանցագործություն, որը վտանգում է ՀՀ ապագան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը կոչ է արել հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները ...
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Միայնակ փակել եմ ճանապարհը...
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ԱԺ ամբիոնից…
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները…
Ամենաշատ